Երեկ՝ մայիսի 9-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 19-ամյա Արա Հակոբյանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս կասկածվում է մայիսի 8-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Խանջյան 13 հասցեում գործող «Individuum Casting Production» գրասենյակից «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս գողանալու մեջ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, մայիսի 9-ին Արսեն Թորոսյանի խորհրդական, «Individuum Casting Production»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում քասթինգ»-ի գրասենյակ, կոտրել են գրեթե ողջ դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս: Ինդիվիդումի գրասենյակը գտնվում է չորրորդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ՝ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ:
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03