Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ, թուրքական Grup Yorum երաժշտական խմբի կիթառահար Իբրահիմ Գյոքչեքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ մահվանից 2 օր առաջ՝ մայիսի 6-ին, Գյոքչեքը դադարեցրել էր 324 օր տևած հացադուլը և տեղափոխվել հիվանդանոց։ Դադարեցման պատճառն այն էր, որ համերգներ անցկացնելու նրա պահանջը բավարարվելու էր։
Սակայն մայիսի 8-ին Գյոքչեքը մահացել է։
Նշենք, որ «Grup Yorum» երաժշտական խմբի անդամներից Իբրահիմ Գյոքչեքը և Հելին Բյոլեքը կալանավորվել էին Թուրքիայում ահաբեկչական համարվող DHKP-C-ի անդամ լինելու մեղադրանքով։ Նրանց համերգներն արգելվել էին, վերջին 4 տարում ոստիկանները բազմիցս ներխուժել են Ստամբուլի Օքմեյդանի շրջանում գտնվող նրանց «Իդիլ» մշակութային կենտրոն։ Ի նշան բողոքի՝ երաժիշտները հացադուլ էին սկսել, պահանջելով խմբի կալանավորված անդամների ազատ արձակումը։ Սակայն Բյոլեքը հացադուլի 288-րդ օրը մահացել էր։
Ոստիկանների այդ գրոհների հետևանքով ավելի քան 30 մարդ ձերբակալվել էր, այդ թվում խմբի 7 անդամներ, որոնք մինչև այժմ էլ կալանքի մեջ են։
Հիմնադրման ժամանակներից՝ 1985 թվականից, տարբեր կազմերով հանդես եկող նշյալ խումբը 23 ալբոմ է թողարկել։ 2016 թվականից Թուրքիայի իշխանություններն արգելում են խմբի համերգները։
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03