Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին հղելով իր շնորհավորական մաղթանքները, մասնավորապես նշում է․ «Այս փառահեղ օրը մենք առանձնահատուկ երախտագիտությամբ և հպարտությամբ ենք հիշում մեր ընդհանուր հերոսներին, որոնք արիություն և խիզախություն են ցուցաբերել ծանր մարտերում, մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում թիկունքի աշխատավորներին, որոնք կերտեցին Մեծ հաղթանակը՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ավանդույթները հետագայում ևս որպես զարգացման և համագործակցության ամրապնդման ամուր հիմք կծառայեն»:
Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն իր ուղերձում մասնավորապես նշում է․ «Մեծ հաղթանակը կերտվեց նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների արիության, հերոսության, համախմբվածության և անձնուրաց ջանքերի շնորհիվ՝ պայքարելու ընդհանուր թշնամու դեմ: Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ համար հաղթանակ են կերտել մարտի դաշտերում և թիկունքում, հպարտանում ենք նրանց անգնահատելի քաջությամբ և սխրագործությամբ»։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշում է, որ Մեծ հաղթանակի օրն առանձնահատուկ տոն է մեր երկրների համար, այն խորհրդային ժողովրդի պատվի և արիության խորհրդանիշ է։ «Այսօր կորոնավիրուսի համավարկի հետ կապված մենք գիտակցում ենք, թե որքան փխրուն է աշխարհը։ Ուստի այն դաժան պատերազում հաղթանակած ժողովուրդները պետք է միավորվեն՝ մեր ժամանակների այս սպառնալիքը հաղթահարելու համար։ Համոզված եմ, որ պատերազմի բովով անցած վետերաններն իրենց ոգով, իրենց գործերով և տոկունությամբ օգնում են մեզ արժանապատվությամբ անցնել այս փորձությունն ու հասնել հաղթանակի»։
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33