Մեր երկրում արձանագրվում են դեպքեր, երբ երեխայի նկատմամբ սեռական բռնություն է գործադրվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, թե պաշտպանն ինչ դիրքորոշում ունի Ազգային ժողովի կողմից ընդունված՝ սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիայի վերաբերյալ: Պաշտպանը նախ նշեց, որ հարցին պետք է մոտենալ երեխայի շահի առաջնահերթության և երեխայի շահի կարևորության տեսանկյունից:
Պաշտպանը նշեց, որ գտնում է, որ երեխայի համար ավելի լավ միջավայր, քան ընտանիքն է, հնարավոր չէ գտնել:
«Ես վիճակագրություն եմ խնդրել և Եվրոպայի խորհրդի 47 պետությունների թվում միայն Հայաստանը և Իռլանդիան չեն վավերացրել կոնվեցիան: Ես հույս ունեմ, որ այդ կոնվեցիան կնպաստի հատկապես քրեական գործով մեխանիզմների կատարելագործմանը»,-ասաց նա:
Հերիքնազ Տիգրանյանը արձագանքեց, որ այս կոնվեցիան դեմ չէ ընտանիքին, չի ստեղծում ընտանիքի նոր մոդել, և մեծ ափսոսանք հայտնեց, որ հանրության մեջ այլ տեղեկություններ են տարածվում: «Հանրությունում հազար ու մի որակումներ ստացավ այս կոնվեցիան և հիմա էլ շրջանառվում է, որ այն նպատակ է հետապնդում դպրոցներում քարոզելու այլասերություն, կամ միասեռականություն, և մեծ ափսոսանք եմ հայտնում, որ նման տեսակետներ արտահայտում են մասնագիտական համայնքի ներկայացուցիչները, ովքեր կոչված են իրավապաշտպան գործունեություն իրականացնել»,-ասաց նա:
Նա հույս հայտնեց, օմբուդսմենի գրասենյակը կունենա իրազեկման քարոզարշավներ՝ փոխելու համար կոնվենցիայի նկատմամբ հանրային կարծիքը:
Արման Թաթոյանև արձագանքեց, որ ակնհայտ է, որ իրազեկման պակասի խնդիր ունենք. «Այս կոնվենցիան լավագույն օրինակներից է, որ կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ այս կոնվեցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է իրականացվել: Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է՝ ընդունված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը:
Կոնվենցիայի անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն: Սա այն մինիմում կոնսենսուսն է, որ դրան միացող անդամ պետությունները համաձայնում են ընդունել:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33