Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի միացյալ համակարգող խորհրդի նիստը։ Այն վարում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը։ Ճապոնական կողմից նիստին մասնակցում էին ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրայի Հիրոմիցուն, ՃՄՀԳ երեւանյան կապի գրասենյակի ներկայացուցիչ Ռուզան Խոջիկյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներ եւ Ծրագրի փորձագիտական խումբը։ Դիտորդի կարգավիճակով նիստին ներկա էին նաեւ ԱՄՆ ՄԶԳ եւ ՄԱԱԶԳ ներկայացուցիչներ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ողջույնի խոսքում բարձր գնահատեց ՃՄՀԳ հետ համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց նոր ծրագիր սկսելու համար։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանն իր խոսքում նշեց ծրագրի նախորդ փուլի բարձր արդյունավետությունը եւ հույս հայտնեց, որ երկրորդ փուլը նույնպես կապահովի բարձ արդյունքներ:
Այնուհետեւ ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին ներկայացրեց ծրագրի առաջին փուլի արդյունքները եւ երկրորդ փուլի հիմնական գործողությունների պլանը եւ ուղղությունները։
Ներկայացումից հետո ՃՄՀԳ փորձագիտական խմբի ղեկավար Սենո Ռյուջին պատասխանեց ներկաների հարցերին: Քննարկում ծավալվեց երկրորդ փուլի իրականացման արդյունավետության ապահովման ուղղությամբ։ Հատկապես շեշտվեց այլ աջակից կառույցների հետ համագործակցության եւ գործողությունների փոխլրացման ապահովման կարեւորությունը՝ մարզերում աջակցության արդյունավետության նպատակով։
Քննարկումներից հետո ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղական Գարեգին Մելքոնյանը եւ ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մուրայի Հիրոմիցուն ստորագրեցին ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող փաստաթուղթը։
Համատեղ ծրագիրը հանդիսանում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ ՃՄՀԳ համատեղ «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագրի նոր փուլը։ Նախորդ ծրագիրն իրականացվել է 2013 թ․ մարտից մինչեւ 2015թ․ մարտ: Ծրագրի վերջնական նպատակն է Ճապոնիայում սկիզբ առած «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգի հիման շուկայավարման մեթոդների մշակումը եւ տեղական ՓՄՁ-ներին աջակցությունը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02