Հայաստանը ներառված է հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների ցանկում և, համապատասխանաբար, ունի անվտանգության բարձր մակարդակ: Այդպիսին են աշխարհում խոշորագույն տվյալների բազայի` Numbeo-ի, հետազոտության արդյունքները 2016-ի կեսի դրությամբ: Numbeo-ի հետազոտության արդյունքները գնահատվում են 0-100 սանդղակով: Հանցավորության գործակիցը գնահատում է հանցավորության ընդհանուր մակարդակը որևէ քաղաքում կամ երկրում: Ըստ Numbeo-ի, եթե հանցավորության մակարդակը երկրում 20-ից ցածր է գնահատվում, ապա դա շատ ցածր մակարդակ է համարվում, եթե 20-40-ի միջակայքում` ցածր մակարդակ է, 40-60 սահմանում տատանվող ցուցանիշը համարվում է չափավոր, իսկ 60-80-ը` բարձր: Իսկ 80-ը գերազանցող ցուցանիշը համարվում է շատ բարձր: Անվտանգության գործակիցը հանցավորության գործակցի հակադիրն է և գնահատվում է հակառակ ուղղությամբ: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան ավելի անվտանգ է համարվում երկիրը կամ քաղաքը: Հանցավորության և անվտանգության ցուցանիշները Հայաստանում համապատասխանաբար 29.02 և 70.98 են: Այս ցուցանիշներով Հայաստանը զբաղեցրել է 20-րդ տեղն աշխարհի 118 երկրի ցանկում: 2015-ին ՀՀ-ն նույն վարկանիշում 16-րդն էր, իսկ 2014-ին` 33-րդը: Վրաստանը հանցավորության և անվտանգության 19,26 և 80.74 ցուցանիշներով երրորդ տեղում է, իսկ Ադրբեջանը 30.79 և 69.21 ցուցանիշներով 24-րդ: Թուրքիայի և Իրանի ցուցանիշները շատ ավելի ցածր են` նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 44-րդ և 81-րդ տեղերը, իսկ Ռուսաստանը 69-րդն է: ԱՄՆ-ն ցանկում 73-րդն է: Ըստ հետազոտության, Հարավային Կորեան ամենաանվտանգն է, այդ շարքում են նաև Սինգապուրը, Թայվանը և Ճապոնիան: Մինչդեռ Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան, Հոնդուրասը, Հարավային Սուդանն ու Հարավային Աֆրիկան հանցավորության ամենաբարձր ցուցանիշներն ունեն աշխարհում: Երևանն անվտանգության 69.42 ցուցանիշով 30-րդն է 140 քաղաքի շարքում: Կյանքի արժեքից ելնելով, Երևանը 15-րդն է, մինչդեռ գնողունակության մակարդակով զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը: Numbeo-ն վիճակագրական տվյալներ է հավաքում տարեբր աղբյուրներից` կայքեր, սուպերմարկետների և տաքսի ծառայությունների, կառավարական հաստատությունների կայքեր, թերթերի հոդվածներ և տարբեր հետազոտություններ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47