ARM | RUS |

Պայքար տնտեսական ճգնաժամի դեմ. Կհաջողի՞ արդյոք Հայաստանի կառավարությունը.168.am

11.05.20 | 23:24

Կորոնավիրուսը, ինչ խոսք, իր բացասական ազդեցությունն է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքի վրա։ Սակայն առավել խոցելի եղան այն երկրները, որոնց տնտեսությունը մինչ համավարակի տարածումն արդեն իսկ այդքան կայուն չէր, ինչպես, օրինակ, Հայաստանը, և դա էին վկայում դեռ հունվար-փետրվար ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքի մասին իշխանությունները հայտարարել են փետրվարի 28-ին։ Հայաստանում կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով առաջացած տնտեսական հետևանքների չեզոքացման և հակաճգնաժամային միջոցառումների մեկնարկից հետո անցել է մոտ 1,5-2 ամիս, ինչը քիչ ժամանակահատված չէ վերլուծելու և գնահատելու մեկնարկած միջոցառումների նպատակայնությունը և հնարավոր արդյունավետությունը։ Հարկ է նշել նաև, որ հակաճգնաժամային միջոցառումների հաջողությունը կախված է նրանից, թե արդյո՞ք կառավարությանը կհաջողվի արդյունավետ կերպով համադրել սոցիալական, տնտեսական և զարգացման նպատակները, քանի որ հասարակական համակարգերում սոցիալական և տնտեսական խնդիրները սերտորեն փոխկապակցված են: Ինչպես գիտեք, համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով ՀՀ կառավարությունը հանդես եկավ հակաճգնաժամային ծրագրով, որը նախատեսում է ֆինանսական ներարկումներ՝ շուրջ 150 մլրդ դրամի չափով (ՀՆԱ-ի 2.29 %): Փաթեթով տարանջատվել են աջակցության հիմնական 4 ուղղություն՝ 1․ տնտեսական ծրագրերի համար՝ 25 մլրդ դրամ բյուջեով (ՀՆԱ-ի 0.38 %), 2․ սոցիալական ծրագրերի իրականացման համար՝ կրկին 25 մլրդ դրամ բյուջեով (ՀՆԱ-ի 0.38 %), 3․ երկարաժամկետ զարգացման ծրագրերի համար՝ 80 մլրդ դրամ բյուջեով (ՀՆԱ-ի 1.22 %), և 4․ անհրաժեշտ վերաբաշխումների համար պահուստային միջոցներ՝ 20 մլրդ դրամ բյուջեով (ՀՆԱ-ի 0․31 %)։ Սա՝ ընդհանուր տեղեկություն ծրագրերի բյուջետային ծավալների վերաբերյալ։ Սակայն Հայաստանում COVID-19 ճգնաժամի հաղթահարման կառավարության ֆիսկալ ծրագիրն ունի մի շարք բացեր՝ և՛ ծավալի, և՛ կառուցվածքի առումով: Նշված խնդիրներն ակնհայտ են դառնում, երբ համադրվում են միջազգային փորձի հետ և դիտարկվում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի տեսանկյունից: Առաջնային կարևորություն ունի հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետության դիտարկումը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի տեսանկյունից։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ Հայաստանում COVID-19 ճգնաժամի հաղթահարման կառավարության ֆիսկալ փաթեթի ծավալը, ինչպես նաև՝ դրանում սոցիալական բաղադրիչի մասնաբաժինը, համահունչ չեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակին և ժամանակի պահանջներին: Ըստ ս․թ․ ապրիլի 24-ին և 30-ին հրապարակված տվյալների՝ սոցիալական ծրագրերին են ուղղվել շահառուներին տրված ընդհանուր գումարի միայն մոտ 23 %-ը, ինչը չի կարող համարվել բավարար աղքատության, գործազրկության, եկամուտների բևեռացման ներկայիս բարձր մակարդակի պայմաններում: Բացի այդ, իրավիճակին համարժեք չէ սոցիալական ծրագրերի նույնիսկ ընդհանուր բյուջեն՝ 25 մլրդ դրամը (ՀՆԱ-ի 0.38 %), որը, մի շարք փորձագետների կարծիքով՝ անհրաժեշտ է առնվազն կրկնապատկել: Ըստ ս․թ․ ապրիլի 24-ին և 30-ին հրապարակված տվյալների՝ անհատույց հիմունքներով է իրացվել տնտեսական օժանդակության միայն 4.9 %-ը: Իսկ մնացած մասը՝ 95.1 %-ը, ենթադրում է վարկավորում՝ առևտրային բանկերի մասնակցությամբ: Հաշվի առնելով միջազգային փորձը (օրինակ՝ ԱՄՆ, որտեղ «անհապաղ ֆիսկալ աջակցությունը» կազմում է ընդհանուր փաթեթի ավելի քան 60 %-ը, Գերմանիան, որտեղ կիրառվել են «անհապաղ ֆիսկալ աջակցության» գործիքների բազմազանություն և գործում է COVID-19 ճգնաժամից տուժած ընկերությունների կապիտալիզացիայի բարձրացման ծրագիրը, որը նախատեսվում է նաև կառավարության կողմից փայաբաժինների ձեռքբերման ճանապարհով)՝ անհրաժեշտ է ավելացնել տնտեսական բնույթի անհատույց միջոցառումների ծավալները ՀՀ-ում։ Ի դեպ, ֆիսկալ փաթեթում «անհապաղ ֆիսկալ աջակցության» ծավալն ավելի փոքր է, քան «երաշխիքներինը և իրացվելիության ներարկման այլ գործիքներինը». եթե առաջինը կազմում է ՀՆԱ-ի միայն 0.213 %-ը, ապա երկրորդը՝ 0.583 %-ը: Սա նշանակում է, որ անհատույց հիմունքներով աջակցությունը դրամային արտահայտությամբ էականորեն (ավելի քան 2.7 անգամ) զիջում է պետական օժանդակության՝ ապագայում փոխհատուցվող ձևերին՝ չնայած նրան, որ բնորոշվում է միջոցառումների ավելի մեծ քանակով: Բացի այդ, «անհապաղ ֆիսկալ միջոցառումներում» գերակշռող են սոցիալական ուղղվածություն ունեցողները, իսկ «երաշխիքները և իրացվելիության ներարկման այլ գործիքները» կազմված են բացառապես տնտեսական միջոցառումներից: Ի գիտություն՝ տնտեսական ծրագրերի ընդհանուր բյուջեն 25 մլրդ դրամ է (ՀՆԱ-ի 0.38 %), ճիշտ նույնքան, որքան սոցիալական ծրագրերի ընդհանուր բյուջեն։ Պակաս խնդրահարույց չէ նաև Հայաստանում COVID-19 ճգնաժամի հաղթահարման տնտեսական օժանդակության փաթեթում հարկային արձակուրդների բացակայությունը, որը Կառավարությունը հիմնավորում է հարկային կարգապահության պահպանման կարևորությամբ, մինչդեռ այս գործիքի կիրառության ազդեցությունը դրսևորվում է չափազանց արագ և թիրախային, ինչի վառ օրինակն է ԱՄՆ և Գերմանիայի նույնատիպ փորձը։ Հարկային հետաձգումները չեն վատթարացնում բյուջետային հաշվեկշիռը, քանի որ տվյալ ժամանակահատվածում չվճարված հարկերը չեն չեղարկվում և ենթակա են վերադարձման ապագայում: Այս համատեքստում օգտակար է հիշատակել Հունգարիայի օրինակը, որի ֆիսկալ աջակցության փաթեթի շուրջ 95 %-ը բաղկացած է հետաձգումներից, իսկ մնացած 5 %-ը՝ հարկային չեղարկումներից: Ճգնաժամի պայմաններում, որպես կանոն, ավելանում են չաշխատող վարկերը: Արդյունքում՝ աճում են նաև բանկերի կողմից հնարավոր կորուստների պահուստաֆոնդին կատարվող ծախսագրումները, և նվազում է բանկերի նորմատիվային կապիտալը: Այս իրավիճակում բանկերը հարկադրված են կրճատել վարկավորումը, մինչդեռ ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է, հակառակը՝ բանկային վարկավորման աշխուժացումը, որը կարող է նպաստել ձեռնարկությունների կարողությունների վերականգնմանը, այդ իսկ պատճառով հակաճգնաժամային փաթեթի ծավալը որոշելիս անհրաժեշտ էր, որպես ուղենիշ, նկատի ունենալ նաև բանկային համակարգի վարկային պորտֆելի ռիսկայնությունը, այն է՝ չաշխատող վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում, որը 2020թ․-ի մարտի դրությամբ արդեն իսկ կազմել է 5.5 %: Կենտրոնական բանկը, ցանկալի կլիներ, որ դիտարկեր պրուդենցիալ կարգավորումները ժամանակավորապես մեղմելու հնարավորությունը՝ բնականաբար, առանց զոհաբերելու ֆինանսական համակարգի կայունությունը: Ներկայումս այսպիսի պրակտիկա կիրառվում է տարբեր երկրների կենտրոնական բանկերի կողմից՝ նպատակ ունենալով հաղթահարել COVID-19-ի տնտեսական հետևանքները։ Ի դեպ, Հայաստանում COVID-19 ճգնաժամի հաղթահարման ֆիսկալ փաթեթով սոցիալական աջակցությունը դրամային արտահայտությամբ էականորեն (ավելի քան 3.3 անգամ) զիջում է տնտեսական աջակցությանը՝ չնայած նրան, որ սոցիալական միջոցառումներն ավելի մեծաթիվ են։ Ըստ ս․թ․ ապրիլի 24-ին և 30-ին հրապարակված տվյալների՝ սոցիալական միջոցառումները թերակատարվել են, իսկ տնտեսականները՝ գերակատարվել: Ընդհանուր առմամբ, ծախսվել է 54.9 մլրդ դրամ՝ նախատեսված ընդհանուր բյուջեի շուրջ 36.6 %-ը, որը համարժեք է ՀՆԱ-ի ընդամենը 0.838 %-ին: Եթե խոսում ենք միջազգային փորձի հետ համադրման մասին, ապա հարկ է նշել նաև, որ Հայաստանը, համեմատելով հարևան երկրների հետ, ֆիսկալ հակաճգնաժամային փաթեթի հարաբերական մեծությամբ (ՀՆԱ-ի 2.29 %) տարածաշրջանում զբաղեցնում է նախավերջին տեղը՝ առաջ անցնելով միայն Թուրքիայից (ՀՆԱ-ի 2.1 %): Իրանում այս ցուցանիշը 14 % է, Վրաստանում՝ 4 %, իսկ Ադրբեջանում՝ 3 %: Այսինքն՝ ՀՀ կառավարությունը կարող էր թիրախավորել ավելի բարձր ցուցանիշ՝ ձևավորելով առավել հավակնոտ հակաճգնաժամային փաթեթ: Ամփոփելով բերված հանգամանքները, ինչպես նաև համադրելով Հայաստանի կառավարության կողմից ապագա տնտեսական զարգացումների վերաբերյալ որոշ դեպքերում անորոշություն ավելացնող քաղաքականությունը, մասնավորապես, երբ հստակ չէ առողջապահական համակարգի և տնտեսական գործունեության փոխկապակցվածությունը, ինչի պատճառով տնտեսվարողների և բնակչության շրջանում առաջանում են խուճապային տրամադրություններ, գալիս ենք եզրակացության, որ տնտեսության վերականգնումը կարող է պահանջել կանխատեսվածից ավելի երկար ժամանակ՝ հասարակությանը ստիպելով վճարել ավելի բարձր «սոցիալական գին»:

168.am


Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով ավելի է

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով...

12:48

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց...

12:24

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա...

12:08

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային...

12:08

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից. ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին. նախկին Հայր Գեղարդ

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից,...

11:45

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու...

11:18

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

10:47

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի...

10:23

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

10:09

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ...

09:44

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

09:18

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33