Մայիսի 8-ին՝ ժամը 23.30-ին,Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ժամը 18:00-20:00-ի սահմաններում, անհայտ անձն իր ուղղությամբ կրակոցներ է արձակել և դիմել փախուստի: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնաձիգով մտել է Վեդի քաղաքում գործող քարի արտադրամասի տարածքում գտնվող շինություն, որտեղ այդ պահին ներկա է եղել 43-ամյա տղամարդն իր ընկերների հետ: Նկատելով զինվածանձին՝ 43-ամյա տղամարդը ոտքով հարվածել է դռանը, ինչի հետևանքով նա դուրս է շպրտվել, դուռը փակվել է, որից հետո վերջինս 2-3 կրակոց է արձակել դռան ուղղությամբ և դիմել փախուստի: Այնուհետև Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչն իր ավտոմեքենայով հետապնդել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, որի ժամանակ վերջինս ատրճանակով մի քանի կրակոց ևս արձակել է իրեն հետապնդող ավտոմեքենայի ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ, շինության դռան վրա, հայտնաբերվել են կրակված 3 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ, իսկ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի հատվածի զննությամբ՝ 6 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ: Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդհոդվածի (սպանությանփորձ) 1-ին մասով և 235-րդհոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ինմասով: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժամանը: Նշանակվել են դատահետքաբանական-դատաձգաբանական համալիր, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02