Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների տապալման համար։ ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանն՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած վարչապետի և արդարադատության նախարարի խորհրդակցությանը:
Արման Բաբաջանյանն այդ խորհրդակցությունից հասկացել է, որ Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել նախկին դատավորները, որոնց իշխանությունները միամտորեն ինքնամաքրման հնարավորություն են տվել:
Ըստ պատգամավորի, Ռուստամ Բադասյանը երեկ ռեկորդ է սահմանել այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը, հանուն որոնց տեղի է ունեցել նույն այդ հեղափոխությունը:
«Ռուստամ Բադասյանը երեկ բացատրեց, որ պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական արդարադատության բարեփոխումների և կանոնների մասին, քանի որ դրանց կիրառմանը խանգարում է Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովը, ամեն ինչ»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ արդարադատության նախարարը, երեկ այդ արձանագրությունը կատարել է Նիկոլ Փաշինյանի լուռ ըմբռնման պայմաններում, ինչից ենթադրել է, որ վարչապետին բավարարում են իր արդարադատության նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հնարավորինս հեռու պահելու հիմնավորումները:
«Չընդունելու պարագայում մենք արդեն իսկ պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին»,- հայտարարեց Բաբաջանյանը և նկատեց, որ հեղափոխության երկրորդ տարեդարձի օրերին ականատես են լինում թե ինչպես է հեղափոխությունը բռնել պարտության ճանապարհը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02