Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել հասարակության մեդիագրագիտությունը: Այս մասին մայիսի 12-ին Ազգային ժողովի նիստին Հայաստանի օմբուդսմենի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Դրան, ըստ նրա, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել:
«Եթե մեդիագրագիտություն չլինի, ապա ՀՀ քաղաքացիներն ամեն ժամ մանիպուլյացիաների եւ խաբեության վտանգի տակ կլինեն: Պետությունը հանրության հետ աշխատելու այլընտրանք չունի: Հենց մեդիագրագիտությունը կլուծի այն խնդիրը, որին բախվում է ՀՀ քաղաքացին: Մենք պետք է այնպիսի կրթված հասարակություն ունենանք, որը հստակ տարբերակում է սուտն ու կեղծիքն առողջ եւ հիմնավորված քննադատությունից»,- պարզաբանել է Հայրապետյանը:
Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ որոշ ԶԼՄ-ները սուտ եւ կեղծիք են տարածքում, սակայն իշխանությունները, այնուամենայնիվ, չեն պատրաստվում դադարեցնել դրանց գործունեությունը: «Հայաստանում չի կարող այնպիսի կառավարություն լինել, որը որեւէ կայք կփակի, բայց լրատվամիջոցների բնագավառում պետք է նոր արդյունավետ մեխանիզմներ լինեն, որոնք հավասար եւ արդար են բոլորի համար»,- շեշտել է խորհրդարանականը` հավելելով, որ պետք է նաեւ օրենսդրական փոփոխություններ մշակվեն «ԶԼՄ-ների մասին» օրենքում:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16