ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ԶԼՄ-ներին և մեդիագրագիտությանը, որը, ըստ նրա՝ բացակայում է:
«Նախկինում առանձին գերատեսչություններ, օրինակ՝ նախարարություններ, ունեին գործընկերներ, որոնք լուսաբանում էին պաշտոնյաների կատարած աշխատանքը, որի համար նախարարությունները գումար էին վճարում այդ գործընկերներին: Երկու մասի կբաժանեմ նրանց. առաջինը, որոնք պրոֆեսիոնալ կերպով կատարում էին իրենց աշխատանքը և լուսաբանում էին, ասենք, տվյալ նախարարի կատարած աշխատանքը: Եվ երկրորդ կատեգորիան, որոնք կրկին պետական բյուջեից գումար էին ստանում, բայց լռության դիմաց: Սա հստակ գործող պրակտիկա է եղել մեր երկրում, կարող եմ նաև ասել՝ բավականին արդարացված:2018 թվականին նշանակվելով սփյուռքի նախարարի պաշտոնում, իմ աշխատանքի երրորդ օրը հանձնարարել եմ, որպեսզի կատարվի վերլուծություն: Դրանից հետո որոշում եմ կայացրել, որ երկրորդ դասին պատկանող լրատվամիջոցների հետ համագործակցություն գոնե իմ ղեկավարած գերատեսչությունը չպետք է ունենա»,- նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ ռադիոհեռուստատեսության ոլորտում սպասվող բարեփոխումներին հաջորդելու է «ԶԼՄ-ների մասին» օրենքը. «Ունենալու ենք ԶԼՄ-ների մասին օրենք. լինելու են կոնկրետ նոր մեխանիզմներ»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55