Խորհրդարանում այսօր իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ամբողջ ելույթը նվիրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության քննադատությանը: Պատգամավորը նշեց, որ ՄԻՊ-ն իր ամբողջ զեկույցում քիչ տեղ է հատկացրել կանանց իրավունքներին, հավելելով նաև, որ Արման Թաթոյանն իր գործունեության ժամանակ ցուցաբերում է երկակի ստանդարտներ: «Մեր իշխանական կանայք ենթարկվում են տեռորի, և դրա հետ կապված Ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է: Այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո: Բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք աշխատել եք: Չեմ ուզում նսեմացնել ՄԻՊ-ի գրասենյակի կատարած հսկայական աշխատանքը, բայց Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ես Ձեզ խոհեմության, անաչառության և իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում: Որպես ԱԺ պատգամավոր՝ ես բավարար եմ գնահատում Ձեր աշխատանքը, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը: ԳՈՎԱԶԴԻմանալ ավելին Պատգամավորի ելույթին արձագանքեց Արման Թաթոյանը՝ ասելով. «Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա: Մյուս անգամ չհամարձակվեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին՝ Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ: Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ: Մեկ բան էլ՝ կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին»:
Մանրամասները՝ տեսանյութում
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33