ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բարձր է համարում։ Ռիա նովոստիին տված հարցազրույցում ասել է նախկին նախագահի պաշտպան Ռուբեն Սահակյանը։ Մայիսի 8-ին Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացերլ է խափանման միջոց կալանքը Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։ Որոշումը հրապարակվելու է մայիսի 13-ին։ «Երկրորդ նախագահի փաստաբանական խումբը կարծում է, որ վարակման ռիսկ կա, այն բացառել չի կարելի: Հիմնարկի աշխատակիցների ամենօրյա ու համընդհանուր թեստավորում չի անցկացվում, իսկ նրանք շփվում են շատ մարդկանց հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը ստիպված է շաբաթվա ընթացքում շփվել մոտ 70 մարդու հետ: Հետևաբար, վարակման ռիսկը հիմնավորված է և այն չափազանց բարձր է,- ասել է փաստաբանը: Ռ.Սահակյանի խոսքով, միջնորդությունն ուսումնասիրելու պահին պաշտոնապես ընդունվել է, որ հանրապետության քրեակատարողական հիմնարկներում արձանագրված է աշխատակիցների վարակման 10 դեպք։ 2018 թ. հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանն ու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02