ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մկրտչյանը:
Կենսագրություն
Նաիրա Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 2003 թվականից առ այսօր դասավանդում է Երեւանի Պետական Համալսարանում: 2014-2016 թթ. դասավանդել է նաեւ ՀՀ Արդարադատության Ակադեմիայում: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է անցումային հասարակություններին վերաբերող հիմնախնդիրներ, սոցիալական եւ հումանիտար գիտությունների իմացաբանական ու մեթոդաբանական հարցեր, արդարության ժամանակակից եւ հետկառուցապաշտական մի շարք քաղաքական տեսություններ: DAAD/OSI, ASCN, KAAD, DAAD տրամադրած կրթաթոշակներով հետազոտություններ է իրականացրել Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանում (Գերմանիա), Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա): Ավելի քան քսան գիտական հրապարակումների հեղինակ է հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով՝ Հայաստանում եւ արտերկրում: Դրանց թվում են նաեւ երկու՝ «Սոցիալական ճանաչողություն» (Եր., 2019) եւ «Կոնֆլիկտների սոցիոմշակութային պայմանավորվածությունը փոխակերպվող հասարակություններում» (Եր., 2009) գրքերը: Խմբագրել է նաեւ ռուսալեզու «Հետխորհրդայինը. դիսկուրսներ եւ պրակտիկաներ» (Եր., 2019) միջբնագավառային նշանակության հոդվածների ժողովածուն, թարգմանել ժամանակակից քաղաքական մտածողներ Ջ. Բաթլերի եւ Գ. Չ. Սպիվակի էսսեներ: Քաղաքական տեսության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակն է: Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին եւ գերմաներենին:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55