Թուրքիան Հունաստանին, Կիպրոսին, Ֆրանսիային եւ ԱՄԷ-ին «չարիքի դաշինք» ստեղծելու մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ այս երկրները Միջերկրածովյան շրջանում եւ Լիբիայում Անկարայի քաղաքականությունը դատապարտող համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ այս հինգ երկրները «տարածաշրջանային քաոս եւ անկայունություն են ստեղծում» Միջերկրական ծովի արեւելյան մասում եւ «լիբիացիների ժողովրդավարության հույսը զոհաբերում են հանուն բռնակալների ոչ խելամիտ ագրեսիայի»։
Ավելի վաղ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հունաստանը, Ֆրանսիան եւ Կիպրոսը ափսոսանք էին հայտնել Լիբիայում բռնության սրման կապակցությամբ՝ նշելով, որ ազգային համաձայնության կառավարության հետ Թուրքիայի պայմանավորվածությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը։
Համատեղ հայտարարության մեջ այս հինգ երկրները դատապարտել են անօրինական թուրքական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ նրա տարածքային ջրերում։
Նախարարները նաեւ դատապարտել են Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումները, այդ թվում՝ բնակավայրերի եւ տարածքային ջրերի վրայով թռիչքները՝ որպես միջազգային իրավունքի խախտում։ Բացի այդ, նախարարները դատապարտել են Թուրքիայի կողմից քաղաքացիական անձանց պարբերաբար շահագործումը եւ նրանց կողմից հունական ցամաքային ու ծովային սահմանները անօրինական հատելուն դրդելը։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03