Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները 2016 թվականի օգոստոսի 31-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանին: Այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ղուկասյանի գրավոր համաձայնությամբ ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները: Անդրիաս Ղուկասյանը հայտնել է, որ օգոստոսի 27-ին ինքը ենթարկվել է արյան և այլ լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ իր կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում: Նշել է, որ 2016 թվականի օգոստոսի 29-ին իր կողմից հրավիրված բժշկի կողմից ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության, վերցվել են համապատասխան նմուշներ, սակայն հետազոտությունների արդյունքները դեռևս չեն ստացվել: Տեղեկացնում ենք, որ Ա.Ղուկասյանի հետ նախորդ առանձնազրույցների արդյունքները՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և նրան կալանքի տակ պահելու հիմքերի հետ, արդեն իսկ ուղարկվել են քրեական հետապնդման մարմնին: Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: Այսուհետ ևս ձեռնարկվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցները նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
14:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56