ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Բեքթաշյանի, երեկ՝ մայիսի 12-ին, «Ալավերդցի Վահագ» անունով հայտնի Վահագն Աբգարյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի եւ տուժողի իրավահաջորդների բողոքի քննությունն էր, որը հետաձգվեց։
Դատական նիստի ընթացքում ներկայացվեցին գործով վկա Արթուր Մնացականյանի ցուցմունքից մանրամասներ, որտեղ վերջինս հանգամանալից պատմում էր, թե ինչպես են Վահագն Աբգարյանի մտերիմները ՌԴ տարբեր քաղաքներում ապօրինի ազդեցություն ունեցել իր նկատմամբ` համոզելով ներկայանալ Լոռու մարզի դատարան, հրաժարվել իր նախաքննական ցուցմունքներից ու անվանարկել ՀՀ Քննչական կոմիտեի եւ ՀՀ գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցների։ Այդ նպատակով ՌԴ է մեկնել ու վկայի հետ հանդիպումներ ունեցել նաեւ Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը։
Երեկվա դատական նիստի ընթացքում, սակայն, տեղի ունեցավ մեկ ուշագրավ երեւույթ եւս։ Մարինա Պողոսյանին նիստերի դահլիճից հեռացնելուց հետո, նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն ամբաստանյալից հետաքրքրվեց, թե որն է Մարինա Պողոսյանի հեռախոսահամարը։ Ամբաստանյալը դժվարացավ մտաբերել նրա հեռախոսահամարը, ինչին հաջորդեց դատավորի հորդորը, թե Ձեր ներկայացուցչին փոխանցեք, որ այլեւս դատավորին չզանգահարի։
Ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Լոռու մարզային քննչական վարչության պետԹաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03