Նոր Զելանդիայի և Թաիլանդի իշխանությունները չորեքշաբթի հայտնել են, որ վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չեն գրանցել, հայտնում է interfax.ru կայքը։
Նշվում է, որ Նոր Զելանդիայում կորոնավիրուսի նոր դեպքերի զրոյական ցուցանիշը գրանցվել է երկրորդ օրն անընդմեջ։ Առողջապահության տեղական ծառայությունից հիշեցրել են, որ երկրում մայիսի 14-ից սկսելու են թուլացնել կարանտինային ռեժիմը։ Իրենց աշխատանքը վերսկսելու են շատ ձեռնարկություններ, ինչպես նաև խանութներ և ռեստորաններ, սակայն տեղացիներին նախկինի պես կարգադրվել է սոցիալական հեռավորություն պահել և 10 հոգուց ավելի խմբերով չհավաքվել։
Թաիլանդում նույնպես կորոնավիրուսային իրավիճակն աստիճանաբար կայունանում է․ վերջին 24 ժամվա ընթացքում այստեղ նոր վարակակիրներ չեն հայտնաբերվել։
Համավարակի սկզբից Թաիլանդում մոտ 3 000 վարակման դեպք է արձանագրվել, մահացել է 56 մարդ։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,3 միլիոն մարդ, որից 293 007-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44