Առաջատար ամերիկյան ավիաընկերությունները չեն նախատեսում ստիպել ուղեւորներին բժշկական դիմակներ կրել թռիչքի ընթացքում եւ շեշտադրում կանեն նրանց պատասխանատվության զգացումի վրա: Այս մասին հայտնել է CNN-ը` վկայակոչելով իր դրամադրության տակ հայտնված ավիափոխադրողների նոր հրահանգները, որոնք նախատեսված են օդանավերի անձնակազմների եւ օդաչուների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
American Airlines ավիաընկերությունում թույլ կտան առանց դիմակների ուղեւորներին չթողնել սրահ, իսկ սակայն եթե ուղեւորն արդեն ինքնաթիռում է, ապա բորտուղեկցորդների դերն «ավելի տեղեկատվական է դառնում, քան պարտադիր կատարման համար»: Օդանավերի անձնակազմին խորհուրդ է տրվում համոզման միջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր հրաժարվում են ծածկել իրենց դեմքը, «բայց` չգնալ էսկալացիայի ճանապարհով»:
United Airlines-ում հաշվի կառնեն բազմաթիվ բացառություններն ընդհանուր կանոնից եւ, օրինակ, չեն պահանջի դիմակ կրել քրոնիկ հիվանդություններ ունեցող ուղեւորներից: Ինքնաթիռում վեճերի ծագման դեպքում թռիչքային սպասավորներին հանձնարարված է օգտվել իրավիճակի «դեէսկալացիայի հմտություններից» եւ նստեցնել վիճաբանողներին:
JetBlue Airways-ը պահանջում է, որպեսզի ուղեւորներին անընդհատ հիշեցնեն, որ «իրենց եւ անձնակազմի անդամներին հարկավոր է ծածկել դեմքերը»: Այս ավիաընկերությունը նախապես խոստովանում է, որ կանոնների կատարման ճանապարհին «մարտահրավերներ եւ խնդիրներ» կառաջանան: Ուստի անձնակազմին խորհուրդ է տրվում օդանավում իրավիճակը ծայրահեղության չհասցնել` օգտագործել իրենց ամբողջ փորձն եւ հմտությունները միջադեպերը նվազագույնի հասցնելու համար: JetBlue-ն ուղեւորի հրաժարվելը դիմակ կրել բավարար պատճառ չի համարում երթուղին փոխելու, վայրէջք կատարելու եւ խախտողին օդանավից իջեցնելու համար:
ԱՄՆ-ում ուղեւորափոխադրումները համավարակի պատճառով կրճատվել են գրեթե 95 տոկոսով: Berkshire Hathaway հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը հայտնել է, որ դեռ ապրիլին նա վաճառել է իրեն պատկանող բաժնետոմսերն ԱՄՆ չորս առաջատար ավիաընկերություններում: Նրա ընդհանուր մասնաբաժինը 10 տոկոս է կազմել, ձեռք է բերվել 2016 թվականին 7-8 միլիարդ դոլարով եւ վաճառվել է անցած ամիս 6.1 միլիարդ դոլարով:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03