Հազարավոր ամերիկացի զինվորականներ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո առաջին անգամ հունիսին ներգրավվելու են եվրոպական գործողությունների արենայում անցկացվող խոշոր զորավարժություններին: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը: Ըստ «Ինտերֆաքս»-ի, հաղորդման մեջ ասվում է, որ այս զորավարժություններին մասնակցող զինծառայողների առողջությունը պաշտպանելու համար դիտարկվելու են COVID-19-ի հետ կապված բոլոր կանխարգելող միջոցները: Լեհաստանում անցկացվող Allied Spirit զորավարժությունները, որոնց կմասնակցեն նաև հազարավոր լեհ զինծառայողներ, «Defender Europe 2020» զորավարժությունների փոքրացված տարբերակն են, որոնք Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենամեծն էին լինելու Եվրոպայում, բայց չեղարկվեցին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: ԱՄՆ հրամանատարությունը հաղորդել է, որ Allied Spirit զորավարժությունները կանցկացվեն հունիսի 5-ից 19-ը Լեհաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Դրավսկո-Պոմորսկի զորավարժարանում: Այնտեղ կընդունեն մոտ վեց հազար ամերիկյան և երկու հազար լեհ զինվորական: Մարտին կորոնավիրուսի համաճարակի պատճառով Պենտագոնը հրաման էր արձակել դադարեցնել զորքերի տեղափոխումը Եվրոպա՝ «Defender Europe 2020» զորավարժություններին մասնակցելու համար: Որոշվել էր դադարեցնել զորավարժության բոլոր բաղադրիչները, ներառյալ՝ Վրաստանի և Բալթյան երկրների տարածքներ ամերիկյան զորքերի օդային դեսանտի իջեցնելու գործողությունները: Նախատեսվում էր, որ ամերիկացի 20,000 զինծառայող պետք է մասնակցեին Defender Europe-2020 զորավարժություններին, որոնք պետք է ԱՄՆ-ից տեղափոխվեին Եվրոպա: Միացյալ Նահանգների բանակին հաջողվել էր մոտ վեց հազար զինվոր ուղարկել Եվրոպա, երբ Պենտագոնը որոշեց դադարեցնել զորավարժությունը: Տարածաշրջան տեղափոխելու համար նախատեսված ռազմական տեխնիկայի մինչև 90%-ն այդ ժամանակ արդեն բեռնված էր նավերի վրա և ինքնաթիռներում:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33