Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր գործադիրի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Փոխվարչապետը հայտարարեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի համար նախատեսված ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով` շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության, և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ: Նկատելով, որ 2020 թվականին կառավարությունը նախատեսել է նորոգել 500 կմ ճանապարհ՝ փոխվաչապետը հայտնեց, որ ընդհանուր առմամբ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 185.33 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 97.26 կմ, հանրապետական նշանակության` 55.57 կմ և մարզային նշանակության` 32.5 կմ: Կհիմնանորոգվի նաև երկու տրանսպորտային օբյեկտ: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար Կառավարության հաստատած 17.4 մլրդ դրամից 17.2 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և 0.2 մլրդ դրամը «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներին: Տիգրան Ավինյանը նշեց, որ 2020թ համար նախատեսված շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ է իրականացնել բյուջեի վերաբաշխում 17.4 մլրդ դրամի չափով, որի մեջ ներառված է շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության գումարները։ Ոչ ֆինանսական ցուցանիշը, ըստ Ավինյանի, նշված գումարի մեջ կազմում է 185.33 կմ և 2 տրանսպորտային օբյեկտ։ Փոխվարչապետը Նիկոլ Փաշինյանին հավելյալ տեղեկացրեց, որ տարվա համար նախատեսված 241 կմ երկարության ճանապարհների կառուցման բոլոր մրցույթներն ամփոփված են: 80 կմ-ն արդեն ամփոփման փուլում է, իսկ Մ 6 ճանապարհի 50 կմ չափով հատվածն ընթացիկ տարում ավարտելու են: «Կարելի է ասել, որ ըստ պլանավորածի առաջ ենք գնում»,- հայտարարեց Ավինյանը:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03