«Արտակարգ դրությունը երկարացվում է մինչև հունիսի 13-ը, որովհետև այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար միայն հնարավոր է այս պահի դրությամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում»,- ասուլիսում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով, սահմանվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով մի շարք գործողություններ. ինքնամեկուսացում, մեկուսացում, անձնական ազատության սահմանափակումները և հստակ կանոնակարգում է պահանջվում, կոնկրետացվել են պարետի գործառույթները, որպեսզի ավելի էֆեկտիվ որոշումներ հնարավոր լինի կայացնել։ Ռ. Բադասյանն ասաց, որ նորամուծություն է՝ ազատ տեղաշարժի սահմանափակումները կարող են պայմանով կիրառվել. «Օրինակ, թույլատրվի որևէ վարչական շրջանի շրջանակներում ազատ տեղաշարժը բացառապես որոշակի պայմաններ պահպանելու նկատառումներով։ Եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսի աշխատել, ապա տրանսպորտից օգտվել միայն դիմակների օգտագործմամբ կամ հանրային սննդի ծառայություններ մատուցելիս պարտադիր որոշակի պայմաններ ապահովել։ Պարետն այսուհետև հնարավորություն է ունենալու հստակ սահմանել որոշակի վարքագծի կանոններ, որոնք պարտադիր պետք է ապահովվեն ազատ տեղաշարժի սահմանափակման կամ թույլ տրված ազատ տեղաշարժի շրջանակներում»։ Նախարարն ասաց, որ ՔԿՀ-ների հետ կապված կարգավորումներում փոփոխություն է կատարվել. մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի հանձնել դատապարտյալին՝ պայմանով, որ անհրաժեշտ բոլոր պայմաններն ու պահանջները կապահովվեն։ Ռ.Բադասյանն ընդգծեց, որ այն սահմանափակումները, որոնք այս պահին բացել են, որոնք պահպանել են, ուժի մեջ են։ «Պարետատունը, խորհրդակցելով առողջապահական մարմինների հետ և հսկելով վարակի տարածման շրջանակները, կարող է ցանկացած պահի որոշում կայացնել հանրային տրանսպորտի սահմանափակումը վերացնելու կամ դեռևս սահմանափակումը պահպանելու մասով։ Ինչպես կառավարությունը բազմիցս հայտարարել է՝ մեր նպատակն է սովորել վարակի հետ միասին ապրելը»,- ասաց նախարարը։ Հարցին՝ անհատական պաշտպանիչ միջոցներ կրելու և սոցիալական հեռավորության մասին անընդհատ խոսվում է, սակայն ամենուր խախտվում են, արդյո՞ք այդքան էլ կարևոր չեն, որ կարծես չեք նկատում, թե՞ վերահսկման արդյունավետ միջոցներ չեն գտնվում, Բադասյանը պատասխանեց. «Իրականում կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ այդ հարցին, որ որոշակի թերացումներ եղել են պարետի որոշումների և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից, կարծում եմ՝ պետք է խստացնել նման հսկողական գործառույթների իրականացումը, հնարավորինս ամբողջական ծավալով իրականացնել, որպեսզի նման դեպքեր չունենանք, այն որոշումները, որոնք կայացվել են ու կարևոր են հատկապես տարեցների կայնքը պաշտանելու առումով, խստիվ պահպանվեն բոլորի կողմից։ Ասել, որ ընդհանրապես չի ապահովվել և հսկողություն չի իրականացվել, բնականաբար, սխալ է, բայց այդ մասով կատարելագործման տեղ կա»։
Աղբյուր` Panorama.am
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03