ԱԺ հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը, դիմելով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, հարցրեց՝ ճի՞շտ է հասկացել, որ պարետատան կողմից կհրապարակվի մարզասրահների, ռեստորանների, զվարճանքի սրահների վերաբերյալ կանոնակարգ, և յուրաքանչյուր տնտեսվարող իր մոտ կունենա աշխատանքի ուղեցույց:
Ավինյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, թե ուղեցույցները տնտեսվարողներին կտրամադրվեն այսօր, իսկ այս ընթացքում արդեն իսկ բացված հաստատություններն աշխատել են համապատասխան կանոններով:
Նա հայտնեց, որ մարզասրահների տարածքի չափի և մարդկանց քանակի հետ կապված՝ սահմանափակումներ են լինելու, իսկ կանոներին հետևելը դրվելու է աշխատանքը կազմակերպողների վրա:
Անդրադառնալով ռեստորաններում մեծ միջոցառումներին, մասնավորապես, հարսանիքներին՝ պարետը նշեց. «Հարսանիքները իրապես ամենառիսկայինն են, և մեր սկզբի դեպքերից մեկը հենց նշանդրեքի միջոցառումից էր, որ ահռելի մեծ տարածում գնաց: Մարդիկ ողջագուրվում էին, համբուրում էին իրար, ու դրանից տարածումը շատ մեծ ծավալներով գնաց, հետևաբար այդ ոլորտում կանոներն այլ են»:
Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև հունիսի 13-ը, ժամը՝ 17:00-ն:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55