Արդեն իսկ հնչած տարբեր կարծիքներից խնդիրն այլ ձևակերպում ստացավ, փաստացի այլ լուծման ենք գնում, ոչ թե հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակներ կրելու, այլ առկայության: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն առաջարկեց, որ դիմակները կրելը պարտադիր լինի մայիսի 18-ից, այլ ոչ թե 25-ից, քանի որ տրանսպորտը վերաբացվելու է մայիսի 18-ից: Ավինյանը նշեց, որ պատգամավորի առաջարկը խելամիտ է, և որ հենց այդպես էլ կանեն:
«Կուզնեայի պարզաբանում ստանալ՝ սգո արարողությունների վերաբերյալ, ի՞նչ է թեթևանում, եթե հեռավորությունը պահեն սեղանների, կարո՞ղ են մեծ քանակով հոգեհացի արարողություն անել, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը:
«Պարոն Ծառուկյան, ցավոք, ո՛չ, որովհետև հանրային միջոցառումների թվաքանակի սահմանափակումն ուզում եմ նշել, որ նվազեցվել է: Հենց հոգեհանգստի ու թաղման արարողությունների համար մենք առանձին մոտեցում ունենք, և առանձին որոշակի կարգ է սահմանված, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ ապրում ենք համավարակի պայմաններում, և հարսանիքներ այս պայմաններում դժվար է կազմակերպել, որոշակի սահմանափակումներով են նաև կազմակերպվում հոգեհանստի և թաղման արարողոթյունները»,- արձագանքեց պարետը:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33