Ես այս գործի վերաբերյալ բազմիցս ասել եմ, որ ինձ համար անհասկանալի է, ես երբեք չեմ խախտել օրենքը և ՀՀ Սահմանադրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ խոսելով իր և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստի մասին:
«Ես հասկացել եմ մի բան, որ մեղադրվում եմ ԱԺ նախագահ ընտրվելու համար, քանի որ ընտրվել եմ՝ բժիշկ լինելով, որովհետև ԱԺ նախագահ լինելով՝ ես մտածել եմ, որ պիտի ԱԺ-ի բնակակոն աշխատանքն ապահովեմ: Բնականոն աշխատանքն ապահովելու համար գոյություն ունի ևս 650 հոգանոց աշխատակազմ, որին պետությունն աշխատավարձ է վճարում, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները:
Ես փաստաթուղթ եմ ստացել Գարիկ Հարությունյանից և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որի հայտարարությամբ ես հանդես եմ եկել: Ես ինձ թույլ չեմ տվել իրենց հրահանգել, իրենք արել են այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Ակնհայտ, բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել այդ գործընթացին: Օրերից նշանակություն ունեն ամսի ապրիլի 5-ը և 12-ը: 5-ին եղել է իմ հայտարարությունը, հաջորդն էլ 12-ին: Մնացած հայտարարությունները, որոնք շրջանառվում են, դրանք ես գործավարական փնթիություն եմ համարում և որևէ իրավական հիմք չունեն»,- ներկայացրեց նա:
Բաբլոյանը հիշեցրեց, որ սկսված գործի հիմքը եղել է այն, թե ինքն իրավունք չուներ Հրայր Թովմասյանին պատգամավորությունից ազատել, սակայն ազատել է և շուտափույթ ՍԴ դատավոր նշանակել, նրա խոսքով՝ հետո պարզվեց, որ առաջ բերված հարցը սխալ էր: «Ինձ մեղադրում են մի բանի համար, որ ես չեմ միջամտել և ինձ վրա չեմ վերցրել իրավաբանի գործը, այն իրավաբանի, որը մինչև հիմա աշխատում է վարչությունում»:
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ․ հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02