Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը երեկ ենթարկվեց գնդակոծության․ նման դեպքերը պահանջում են անհապաղ արձագանք:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․
«Ընդ որում, անհրաժեշտ է բացառապես պրոֆեսիոնալ աշխատանք ու որքան էլ բարդ է զայրույթը զսպելը, չպետք է տրվել էմոցինաների: Մենք ընդամենը 2 օրում հասցրինք իրականացնել փաստահավաք աշխատանք ու կազմել արտահերթ զեկույց հետևյալ հիմնական հետևություններով՝ 1) գնդակոծությունը տեղի է ունեցել քաղաքացիական խաղաղ բնակավայրի, այն է՝ ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ՝ ցերեկային ժամի՝ 13:00-14:00-ի սահմանում. 2) գնդակոծությունը տեղի է ունեցել խոշոր տրամաչափի զինատեսակի կիրառությամբ. 3) գնդակոծությունն առաջացրել է վախ երեխաների և անհանգստություն նրանց ծնողների շրջանում. 4) գնդակոծությունն առաջացրել է երեխաների ծնողների անհանգստությունը՝ նման միջադեպի անկանխատեսելիության և անորոշության պատճառով. 5) նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի համընդհանուր կանոններն ակնհայտորեն վկայում են գնդակոծությամբ Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրին՝ Բերքաբեր գյուղին և գյուղի բնակիչների կյանքին և առողջությանը, նրանց գույքին վնաս հասցնելու մտադրության մասին. 6) գնդակոծությունը տեղի է ունեցել գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և տարեցների կյանքի ու առողջության, նրանց գույքի համար ակնհայտ վտանգավոր եղանակով. 7) 2020 թվականին Հայաստանի խաղաղ բնակավայրերը գնդակոծելու արդեն իսկ արձանագրված մի շարք դեպքերը վկայում են դրանց կրկնվելու իրական վտանգի մասին: Արտահերթ զեկույցը կուղարկվի մարդու իրավունքների միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով (բոլոր պատգամավորներին, ինչպես արել եմ միշտ) և Արտաքին գործերի նախարարություն», գրել է Արման Թաթոյանը եւ տեղադրել արտահերթ զեկույցի տեքստի հղումը:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33