Ավստրալիայում աշխատատեղերի առավելագույն ամսական կրճատումներ են գրանցվել ամբողջ պատմության ընթացքում, ինչն արտացոլում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված սահմանափակումների հետեւանքները, հայտնում է «Վեստի»-ն: Ավստրալիայի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ ապրիլին տնտեսությունը 594.3 հազար աշխատատեղ է կորցրել: Գործազրկությունն աճել է մինչեւ 6.2 տոոկս, ինչը բարձրագույն մակարդակն է 2015 թվականի սեպտեմբերից ի վեր՝ մարտ ամսվա 5.2 տոկոսի համեմատ: Reuters-ի կողմից հարցված տնտեսագետները գործազրկության մակարդակի մինչեւ 8.3 տոկոս աճ են կանխատեսել: Ավստրալիայի պահուստային բանկն ակնկալում է, որ առաջին կիսամյակում տնտեսությունը կնվազի 10 տոկոսով, ինչն առաջին անկումը կլինի երեք տասնամյակի ընթացքում: Կենտրոնական բանկի բազային սցենարը ենթադրում է, որ 2020 թվականին ՀՆԱ-ն կնվազի 6 տոկոսով: Գործազրկության մակարդակը, ինչպես սպասվում է, մինչեւ հունիս կհասնի 10 տոկոսի, իսկ 2021 թվականին տարածաշրջանում կմնա 7.5 տոկոսի սահմաններում: Տնտեսական վերականգնման տեմպերը կախված կլինեն այն բանից, թե երբ երկիրը կկարողանա չեղարկել համավարակի դեմ պայքարի շրջանակներում մարտ ամսվա ընթացքում ներդրված սոցիալական հեռավորության միջոցառումները: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է մինչեւ հուլիս տնտեսության լիարժեք բացման եռաստիճան ծրագրի մասին, եթե հաջողվի զսպել COVID-19-ի տարածումը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44