COVID-19 համավարակը կարող է վնաս հասցնել մարդկանց հոգեկան առողջությանը, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ն տարբեր երկրների կառավարություններին կոչ են անում լուրջ ուշադրություն հատկացնել իրենց քաղաքացիներին հոգեբանական օգնության ցուցաբերմանը: ԱՀԿ մասնագետների կարծիքով՝ կորոնավիրուսի տարածման լիակատար վերահսկման համար մարդկությանն անհրաժեշտ է 5 տարուց ոչ պակաս, հայտնում է BBC-ն: Իրավիճակն ինչ-որ բանով նման կլինի ՄԻԱՎ-ի հայտնվելուն. գիտնականներն, ավելի շուտ, կգտնեն թերապիայի մեթոդները, բայց վիրուսը ոչ մի տեղ չի անհետանա: Իհարկե, առայժմ լուրջ առաջընթաց չկա ո՛չ պատվաստանյութի ստեղծման, ո՛չ կորոնավիրուսի բուժման գործում: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունից հայտնել են, որ ամենալավատեսական հաշվարկներով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի մոտ մեկ տարի հետո: Գործակալության ղեկավար Մարկո Կավալերին ասել է, որ թերահավատորեն է վերաբերվում այն հայտարարություններին, որ արդեն սեպտեմբերին մշակումները կավարտվեն: Ինչ վերաբերում է կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժմանը, ներկայումս մեծ թվով դեղամիջոցներ են թեստավորվում, բայց ոչ մեկի արդյունավետությունն առայժմ ապացուցված չէ: ԱՄՆ-ում գիտնականները դադարեցրել են ռեմդեսիվիրի կլինիկական փորձարկումները՝ հակավիրուսային դեղամիջոց, որը մինչեւ վերջին ժամանակները համարվում էր COVID-19-ի բուժման համար ամենահեռանկարային պոտենցիալ դեղամիջոցը: Փորձարկումները դադարեցվել են ամենեւին ոչ դրանց ձախողման պատճառով, այլ, ավելի շուտ, հակառակը. գիտնականները որոշել են չսպասել վերջնական արդյունքներին, որ թույլ չտան պլացեբո ընդունած հսկիչ խմբի պացիենտների շրջանում ավելորդ զոհեր:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01