Մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետեւանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաեւ 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու եւ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար: Դասընթացները կազմակերպելու եւ անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝ կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին, կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ, կձեւավորեն կարողություններ եւ հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ, կզարգացնեն ինժեներական մտածողություն եւ մասնագիտական հետաքրքրասիրություն: Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում եւ Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից եւ հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է: Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող եւ այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին: Ընդունելության առցանց թեստը բաղկացած է լինելու 10 հարցերից՝ 5 մաթեմատիկական եւ 5 տրամաբանական (հայերեն եւ անգլերեն լեզուներով)։ Թեստի անցողիկ նվազագույն շեմը Երեւանում գրանցված մասնակիցների համար սահմանված է ընդհանուր միավորների 60%֊ը, իսկ ՀՀ մարզերից եւ Արցախից մասնակիցների դեպքում՝ 50%-ը: Անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում մասնակիցը կարող է կրկին դիմել ծրագրին։ «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ, 2 ժամ տեւողությամբ, խումբը կազմված է լինելու է մինչեւ 30 ուսանողից։ Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) ձեւաչափով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական անձնակազմում ներգրավված ոլորտի մասնագետների միջոցով: Դասընթացի ավարտին՝ 50% եւ ավելի միավոր ստացած մասնակիցներին կտրամադրվի ավարտական սերտիֆիկատ, ավելի ցածր միավորի պարագայում՝ ուսանողին կտվի մասնակցության տեղեկանք։ Ծրագիրը շարունանակական բնույթ է կրում եւ դասընթացները կազմակերպվելու են մինչեւ տարեվերջ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն ապահովել շուրջ 2000 մասնակիցների համար: Հայտադիմումը լրացնելու եւ մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ձեւավորված կայք-էջ :
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03