Առեւտրի համաշխարհային կազմակերպության տնօրեն Ռոբերտո Ազեվեդուն հայտարարել է այդ պաշտոնից իր առաջիկա հրաժարականի մասին: Ազեվեդուն իր պաշտոնից կհեռանա օգոստոսի 31-ին, չնայած նրա լիազորությունների ժամկետը լրանալու է միայն մեկ տարի հետո, փոխանցում է DW-ն:
ԱՀԿ ղեկավարը պարզաբանել է, որ հրաժարականի որոշումը հեշտ չի կայացվել, եւ որ ստիպված է եղել դա անել «անձնական ու ընտանեկան հանգամանքներից ելնելով»: Նա ընդգծել է, որ ժամկետից շուտ հրաժարականը ոչ մի քաղաքական հիմքեր չունի եւ իր հեռանալը «համապատասխանում է ԱՀԿ շահերին»:
ԱՀԿ ղեկավարին փոխելը, որն առանց այն էլ ծանր ժամանակներ է ապրում, համընկել է կորոնավիրուսի համավարակի թեժ պահին, որն ամբողջ աշխարհում առաջացրել է մեծածավալ տնտեսական ցնցումներ: Ապրիլի սկզբին ԱՀԿ-ն զգուշացրել էր, որ համաշխարհային առեւտրի ծավալները 2020 թվականին կարող են մեկ երրորդով կրճատվել: Ազեվեդուն ասել էր, որ հնարավոր է մեր ժամանակների ամենամեծ տնտեսական անկումը:
ԱՀԿ-ն 25-ամյա հոբելյանի նախաշեմին բախվել է իր գոյության ամբողջ պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամին: ԱՄՆ-ն երկու տարի շարունակ արգելափակում է կազմակերպության մշտական վերաքննիչ մարմնի՝ ԱՀԿ Արբիտրաժային դատարանի դատավորների նշանակման ընթացակարգը: Դատարանի աշխատանքը փաստացի արգելափակված է 2019 թվականի դեկտեմբերից: Որպես միջանկլյալ միջոց Եվրամիությունը կազմակերպության 15 անդամների հետ պայմանավորվել էր վեճերի կարգավորման ժամանակավոր մեխանիզմ ստեղծելու շուրջ:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03