Այսօր Պեկինից ժամանած ինքնաթիռը Երևան է տեղափոխել առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումների վերջին խմբաքանակը, որը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ձեռք է բերել Առողջապահության նախարարության համար՝ վերազինելու Հայաստանի բժշկական հաստատությունները ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին խնամելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
Համաճարակի սկսվելուց ի վեր, ՊՀԾ-ն, հիմնվելով իր բեռնափոխադրումների համաշխարհային փորձառության վրա, համատեղ աշխատում էր ՀՀ կառավարության և գործընկերների հետ, որպեսզի Հայաստան փոխադրի 125,000 կտոր առաջին անհրաժեշտության անձնական պաշտպանիչ սարքավորումներ նախատեսված առաջնագծում առողջապահության աշխատակիցներին պաշտպանելու համար, ներառյալ` 80,000 բժշկական պաշտպանիչ համազգեստներ, պաշտպանիչ ակնոցներ և դեմքի վահաններ և այլն:
ՊՀԾ-ն կարողացել է ձեռք բերել 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ շնորհիվ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի, ‹‹Իզմիրլյան›› հիմնադրամի, ‹‹Գալուստ Գյուլբենկյան›› հիմնադրամի, ‹‹Սուրբ Սարգիս›› մարդասիրական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, ինչպես նաև ՀՀ-ում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցության և ՊՀԾ-ի ռեսուրսների միջոցով:
Ավիափոխադրումների կազմակերպումն իրականացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:
«Ամբողջ աշխարհում և Հայաստանում ՊՀԾ-ն օգնում է կառավարություններին դիմակայելու և արձագանքելու վարակի բռնկմանը համընթաց աճող կարիքներին: Մեզ ոգևորում են առաջնագծում աշխատող բուժաշխատողները և Առողջապահության նախարարության կողմից այս արտակարգ իրավիճակին արձագանքելու ջանքերը, ինչպես նաև մենք բարձր ենք գնահատում առանցքային նախարարությունների հետ հաստատված համագործակցությունը, այդ թվում՝ ԱԳՆ հետ, որը նպաստել է Չինաստանից թռիչքների իրականացմանը» , - նշել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն՝ տիկին Ելենա Միլոշևիչը:
Քանի դեռ կարիքները շարունակում են աճել, ՊՀԾ-ն շարունակում է աջակցություն որոնել գործընկերներից, որպեսզի այս դժվարին ժամանակահատվածում կարողանա աջակցություն ցուցաբերել հայ բնակչությանն ու կառավարությանը:
Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ը միավորում է իր ուժերը և կառավարությունների հետ համատեղ աշխատում է, որպեսզի բժշկական սարքավորումները հասանելի դառնան կարիքավոր մարդկանց: Հայաստանում ՊՀԾ-ն ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ԱՀԿ-ի հետ համատեղ ղեկավարում է բեռնափոխադրումների ցանցի սեկտորը` աջակցելու Հայաստանի կառավարությանը և գործընկերներին, որոնք մատակարարում են բժշկական սարքավորումներ, սնունդ և ոչ պարենային ապրանքներ: Ազգային իշխանությունների հետ հաստատված ամուր գործընկերության շնորհիվ Հայաստանից և աշխարհի առանցքային հանգույցներից օդանավերը կշարունակեն բժշկական սարքավորումներ փոխադրել Հայաստան:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03