Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Նման տվյալ է հրապարակել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Ըստ նրա, մայիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 424 հաստատված դեպքեր, որից առողջացել են 186 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է։ «Ցանկանում եմ հայտնել ձեզ, որ միայն իմ անձնական և քաղաքական շրջանակները ներկայացնող՝ շուրջ մեկ տասնյակ անձանց մոտ վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում հաստատվել է COVID-19 համավարակի թեսթի դրական արդյունք, և բոլորն այս պահին գտնվում են բուժման մեջ: Եւս տասնյակ ինձ քաջածանոթ քաղաքացիներ այս պահին գտնվում են ինքնամեկուսացման մեջ, քանի որ հանդիսանում են բուժման մեջ գտնվող՝ վերոնշյալ ընկերների կոնտակտավորներ: Ըստ այդմ, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ բոլորիդ․ - առավելագույն զգուշավորություն ցուցաբերել բոլոր շփումներում, - կենցաղում և շրջապատում հետևել հիգիենայի բոլոր կանոններին, - բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում այցելել հանրային վայրեր կամ գտնվել մարդկային կուտակումների մեջ, - տարեց հարազատների հետ բացառել կոնտակտներն այս փուլում, - խրոնիկ հիվանդություններ ունեցող և վերջին շրջանում վիրահատություններ տարած անձանց հետ բացառել շփումները, - և իհարկե՝ խստագույնս հետևել Պարետատան ցուցումներին․․․ Սա զգոնության և իրավիճակն է՛լ ավելի սթափ գնահատելու կոչ է»,-նշել է մարզպետը ֆեյսբուքյան իր էջում։
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15