Ըստ նոր հետազոտությունների՝ Երկիրն իր պատմության սկզբում շատ ավելի հարուստ էր թթվածնով: Այս աշխատանքը վկայում է 2 միլիարդ տարի առաջ թթվածնի բարձր մակարդակի մասին եւ հակասում է նախկինում ընդունված մոդելներին, հայտնում է Popular Mechanics-ը: Հետազոտողների միջազգային խումբը ուսումնասիրել է ռուսական հորատման կեռնը, որը շունգիտ է պարունակում՝ ածխածնով հարուստ եզակի նստվածքային տեսակ, որը գոյացել է 2 միլիարդ տարի առաջ: Այս նյութը որոշ հուշումներ է տվել Երկրի մակերեւույթի վրա թթվածնի կենտրոնացման մասին, ինչպես նաեւ ցույց է տվել մոլիբդենի, ուրանի եւ ռենիումի բարձր մակարդակ: «Համարվում է, որ այս միկրոտարրերը հանդիպում են Երկրի օվկիանոսներում եւ նստվածքներում մեջ միայն այն ժամանակ, երբ թթվածինը շատ է,- պարզաբանել է հետազոտության գլխավոր հեղինակ Կաարել Մենդը:- Սփռված մետաղների այս կոնցենտրացիաների նմանը երբեք չի Երկրի վաղ պատմության մեջ, ինչը վկայում է թթվածնի բարձր պարունակության մասին այն ժամանակ, երբ ձեւավորվել է շունգիտը»: Գիտնականները հայտնում են, որ այն, ինչ իրենք հայտնաբերել են, հակասում է ընդունված կարծիքին: Նոր հայտնագործությունը գիտական հանրությանը կստիպի վերանայել այն գործընթացները, որոնք ածխածնի եւ թթվածնի ցիկլերի շարժիչ ուժն էին վաղ Երկրի վրա: Հետազոտությունները նաեւ պատկերացում են ստեղծում բարդ կյանքի էվոլյուցիայի մասին: Երկրի «միջին տարիքը» հետհաշվարկ է ներկայացնում էուկարիոտների առաջացման համար: Դրանք կյանքի բոլոր բարդ ձեւերի նախորդներն են, եւ դրանց բարգավաճման համար թթվածնի բարձր մակարդակ է պահանջվում շրջակա միջավայրում: Այս ուսումնասիրությունը հաստատում է, որ վաղ Երկրի վրա բարդ կյանքի զարգացման համար հարմար պայմաններն ավելի շուտ են առաջացել, քան նախկինում կարծում էին:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33