Համաշխարհային տնտեսության կորուստները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին 5.8 տրիլիոն դոլարից մինչեւ 8.8 տրիլիոն դոլար կկազմեն կամ՝ համաշխարհային ՀՆԱ-ի 6.4-ից մինչեւ 9.7 տոկոս, եթե պետություններն անհրաժեշտ պատասխան քայլեր չձեռնարկեն, կանխատեսում են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փորձագետները, փոխանցում է ՌԲԿ-ն: ԱԶԲ-ն կրկնակի անգամ վատթարացրել է իր կանխատեսումը, որը տրվել էր դեռ ապրիլին, քանի որ սահմանափակումները, որոնք շարունակում են կիրառվել շատ երկրներում, բացասաբար են անդրադառնում տնտեսության վրա: Ըստ բանկի կանխատեսման՝ առավելապես կտուժեն հիվանդության բռնկումից տուժած եւ խիստ սահմանափակումներ ներդրած երկրները, ինչը ներքին պահանջարկի կտրուկ անկման է հանգեցրել: Համավարակից կտուժեն նաեւ բաց տնտեսություն ունեցող երկրները եւ այն երկրները, որոնց տնտեսությունները կախված են զբոսաշրջությունից եւ հումքայն ապրանքային արտահանումից: Հնարավոր կորուստները նվազեցնելու համար երկրները պետք է զսպեն կորոնավիրուսի տարածումը, նշել են բանկում: Դա անելու համար նրանք պետք է թեստավորեն անհրաժեշտ թվով մարդկանց եւ ունենան բավարար պաշտպանիչ միջոցներ եւ բժշկական սարքավորումներ, ինչպես նաեւ պետք է պահպանեն մեկուսացումը եւ սոցիալական հեռավորությունը: Բացի այդ, տնտեսության վրա երկարաժամկետ բացասական հետեւանքներից խուսափելու համար կառավարությունները պետք է աջակցեն կարիքավոր ընտանիքներին եւ ձեռնարկություններին: Եթե երկրները պատասխան քայլեր ձեռնարկեն, դրանց կհաջողվի կկարողանան 40 տոկոսով կրճատել COVID-19-ի համավարակի հնարավոր վնասները՝ մինչեւ 5.4 տրիլիոն դոլարով կամ համաշխարհային ՀՆԱ-ի 5.9 տոկոսի չափով նվազեցնելով համաշխարհային տնտեսական կորուստները, կանխատեսում է ԱԶԲ-ն: JPMorgan Chase & Co-ի վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա երկու տարում կորոնավիրուսի համավարակից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը 5.5 տրիլիոն դոլար կկազմի, հայտնում էր Bloomberg-ն ապրիլի սկզբին: «Աշխարհը խրվում է խաղաղ ժամանակների ամենախորը ռեցեսիայի մեջ 1930-ական թվականներից ի վեր, երբ համավարակի պատճառով կառավարությունները պահանջեցին, որպեսզի բիզնեսները փակվեն, իսկ մարդիկ մնան տանը»,- նշել են փորձագետները: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2020 թվականին համաշխարհային տնտեսության անկումը 3 տոկոս կկազմի: Ընթացիկ տարում անկում կգրանցվի 194 երկրներից 157-ում, այդ թվում՝ Ռուսաստանում, նշել է ԱՄՀ-ն: ԱՄՆ-ի տնտեսությունը կնվազի 5.9 տոկոսով, եվրագոտունը՝ 7.5 տոկոսով, իսկ Չինաստանում աճը կդանդաղի մինչեւ 1.2 տոկոս: Ռուսաստանի ՀՆԱ-ն, ըստ բանկային վերլուծաբանների, 2020 թվականին կնվազի 5.5 տոկոսով եւ 2021-ին լիովին չի վերականգնվի (+3.5 տոկոս):
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03