ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է Երևանի և մարզերի 12 տնտեսվարողի գործունեությունը:Այս որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1333-Ա, N 1322-Ա, N 1325-Ա, N 1347-Ա, N 1346-Ա, 2020 թվականի մայիսի 7-ի 1359-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 11-14-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Սիթի» ՍՊԸ, ք․ Երևան, Տիգրան մեծի 10․ 2) «Խաչիկ Խաչատրյան» Ա/Ձ, ք․ Երևան, Ագաթանգեղոսի փողոց 7 շենք, թիվ 285 տարածք. 3) «Արսեն Ավետիսյան» Ա/Ձ, ք․ Երևան, Շենգավիթ թաղամաս բագրատունյաց 13 112. 4) «Արմինե և Անի» ԱԿ, Արարտի մարզ, գ․ Հայանիստ, Բժշկյանց 2․ 5) «Գոլդեն ֆլոր» ՍՊԸ, ք․ Վաղարշապատ, Աշտարակի խճուղի․ 6) «Քլարիսա Ամիրխանյան» Ա/Ձ, ք․ Վաղարշապատ, Բաղրամյան 57․ 7) «Զոյա Սարգսյան» Ա/Ձ, ք․ Վեդի Գայի 2/3/. 8) «Արմեն Շահինյան» Ա/Ձ, ք․ Արմավիր, 5-րդ փողոց, 1-ին շենք․ 9) «Չիմեգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ, փողոց Օգոստոսի 23, շ․ 74/7․ 10) «Լև-քինգ» ՍՊԸ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 23/49ա. 11) «Շուշան Հովհաննիսյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 15/1․ 12) «Մարինե Հակոբյան» Ա/Ձ, ք․ Արտաշատ փողոց Օգոստոսի 23, շ․ 23/2: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ 3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ 4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55