Սպիտակ տան արտահոսած նամակի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերականգնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման որոշ մասը, գրում է Daily Mail-ը։
Սպիտակ տունը, ըստ արտահոսած փաստաթղթի, պատրաստվում է ԱՀԿ-ին նույնքան ֆինանսավորում տրամադրել, որքան Չինաստանը։
«Չնայած թերություններին՝ կարծում եմ՝ ԱՀԿ-ն դեռևս մեծ ներուժ ունի, և ցանկանում եմ, որ ԱՀԿ-ն արդարացնի այդ ներուժը, հատկապես հիմա՝ այս գլոբալ ճգնաժամի ժամանակ։ Հենց այդ պատճառով ես որոշեցի, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել և աշխատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,- ասված է Թրամփի նամակի տեքստում։
«Չինաստանը հսկայական պարտք ունի աշխարհի առաջ, և հիմա կարող է սկսել ԱՀԿ-ին վճարել իր արդար մասնաբաժինը։ Եթե Չինաստանը մեծացնի ԱՀԿ-ի իր ֆինանսավորումը, մենք կմտածենք մեր վճարումները վերականգնելու մասին»,- ասված է նամակի տեքստում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Նա քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ կառույցը համարժեք չի արձագանքել կորոնավիրուսի համավարակին։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրել է համավարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու համար:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աղետ է, այն ամենը, ինչ նրանք ասում էին, սխալ էր, և դրանք ուղղված են Չինաստանին աջակցելուն»,- իր ելույթներից մեկում ասել էր Թրամփը։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03