Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ԱԻՆ-ից հայտնում են՝ պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Գ․, ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Արսեն Դ․, ծնված 1974 թ․ և Գոռ Դ․, ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևոր Գրիգոր Պ․-ն (ծնված 2008 թ․)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։ Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենան ուղղել են, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը, այնուհետև մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03