Վարչապետի հերթական մեծ ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Slaq.am-ի բարձրաձայնած հետևյալ հարցին.
- Պարոն Փաշինյան, դուք հայտարարել էիք, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե եք վերականգնել՝ կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 միլիոն դոլար : Եթե համադրենք ու վերլուծենք 2018 թվականի և 2019 թվականի գլխավոր դատախազության տարեկան հաղորդումները, ապա բոլոր հանցագործությունների գծով վերականգնված գումարը մոտ 40 միլիարդ է, իսկ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնածը ընդամենը` 5 միլիարդ: Ի հավելումն այս թվերի` ԱԱԾ հայտարարում է, որ միայն այս մարմինը կոռուպցիոն հանցագործություններով երկու տարվա ընթացքում վերականգնել է մոտ 26 միլիարդ դրամ: Պարոն վարչապետ, կխնդրեմ բացատրեք, թե ինչպես է առաջանում նման անհամապատասխանություն, երբ տարբեր մարմիններ հայտարարում են տարբեր թվեր: Ի վերջո, կարո՞ղ եք հստակ նշել, թե որքան գումար է վերականգնվել՝ պետական բյուջե կոռուպցիոն հանցագործություններով հեղափոխությունից հետո:
- Այդ անհամապատասխանությունն ունի կոնկրետ բացատրություն , այո՛ պաշտոնական թվերով այսօր էլ ես հրապարակեցի , խոսքը 40 միլիարդի մասին է, որը 105 միլիոն դոլար չէ, այլ ավելի պակաս է, բայց իրականում վերականգնվել է ավելի քան 105 միլիոն դոլար և ես կարող եմ ասել հետևյալը, երբ որ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28, թե ՝ 30 միլիոն դոլար կար , հետո այդ ընթացակարգերի և այլ հանգամանքների բերումով այդ 28 միլիոն դոլարը , ինչքան ես հիշում եմ, նվիրաբերվեց Արցախի հանրապետությանը և այդ գումարը օգտագործվեց պաշտպանական անվտանգային կարիքների համար: Նկատի ունեմ ահա այդ հատվածը չի վերականգնվել այլ ընթացակարգերով, այլ Արցախի հանրապետությանն է վեադարձվել այլ ընթացակարգով և թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա էր և ամեն անգամ հաշվառումն անելիս մենք այդ խնդիրն ունենում ենք . խնդրում եմ արձանագրեք որ այդպիսի բան կա : Խոսքի ժամանակ վարչապետը նշեց, որ հրապարակային այդ մասին չեն հայտարարել, ապա ավելացրեց. <>:
Հերմինե Զեյնալյան
Slaq.am
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33