ARM | RUS |

Հանրաքվեի հնարավոր չեղարկումը ողջունելի է. Ավետիք Չալաբյան

18.05.20 | 12:26

Իշխանությունը պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր պատրանքներից ու խոհեմաբար վերադառնա քաղաքական երկխոսության դաշտ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» խուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Անցած ուրբաթ օրը ես գրել էի նրա մասին, որ համավարակային ճգնաժամի պայմաններում, հրամայական է դարձել չեղարկել ի սկզբանե հակասահմանադրական եւ վիճահարույց հանրաքվեն, եւ փոխարենը փորձել լայն հանրային համաձայնություն ձեւավորել երկրի զարգացման առանցքային խնդիրների շուրջ՝ այն ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս բերելու համար։ Ի զարմանս ինձ, տառացիորեն մեկ օր հետո, իր հերթական մարաթոնյան ասուլիսի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանությունները դիտարկում են հանրաքվեն չեղարկելու հնարավորությունը, փոխարենը ուղիներ են որոնում առկա ճգնաժամը հանգուցալուծելու Ազգային ժողովի միջոցով։ Այս կապակցությամբ ես ցանկանում եմ արձանագրել մի քանի պարզ միտք՝ Ա) Հանրաքվեի հնարավոր չեղարկումը ողջունելի է։ Այն նույնիսկ մինչեւ համավարակը երկու մասի էր բաժանել մեր հասարակությունը, եւ դարձել էր փոխադարձ ատելության եւ անհանդուրժողականության լրացուցիչ աղբյուր։ Այժմ, համավարակից եւ նրա առաջացրած խորագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամից հետո, նրա անցկացումը պարզապես կրկնակի արկածախնդրություն կլիներ, ուստի այն իսկապես պետք է չեղարկել։ Մեր Սահմանադրությունը որոշ տարբերակներ դրա համար առաջարկում է՝ օրինակ, Հանրապետության նախագահը արտակարգ դրության ավարտից հետո կարող է այլեւս չստորագրել նոր հանրաքվեի անցկացումը, եւ այն ետ ուղարկել Ազգային ժողով վերը նշված հիմնավորումներով, դրանով մեր ժողովրդին զերծ պահելով հերթական փորձությունից։ Բ) Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի միջեւ իսկապես պահպանվում է ճգնաժամային վիճակ, բայց այդ ճգնաժամը ոչ այդքան Սահմանադրական դատարանում է, որն ամբողջ այս ընթացքում սառնասրտորեն կատարում է իր պարտականությունները, եւ հրաժարվեց գործող իշխանության առաջարկած պաշտոնական կաշառքից, որքան Ազգային ժողովի ներսում։ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը այլեւս չի ներկայացնում հասարակության մեծամասնությանը, եւ դա է ներկայիս ճգնաժամի հիմնական աղբյուրը։ Այն ընդունում է օրենքներ եւ վավերացնում կոնվենցիաներ, որոնք կոշտ հակազդեցության են արժանանում հասարակության տարբեր հատվածների կողմից։ Նրա կողմից ձեւավորած Կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, եւ առերեւույթ փակուղի է մտցրել Արցախյան կարգավորման բանակցությունները, դա արդեն հնարավոր չի թաքցնել վարչապետի երկարաշունչ ելույթների հետեւում։ Եվ վերջապես, եթե մինչեւ հանրաքվեն Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դեռ փորձում էր «բարոյականության» դիրքերից նշավակել Սահմանդրական դատարանը, ապա մայիսի 8-ի Ազգային ժողովի խայտառակ ծեծկռտուքից եւ դրան նախորդած դեպքերից հետո, այն ցույց տվեց իր իրական դեմքը, եւ այլեւս իրավունք չունի որեւէ մեկին որեւէ հարցում բարոյականության դասեր տալ։ Գ) Բարոյական կողմից բացի, Ազգային ժողովը սահմանադրության ցանկացած փոփոխություն իրականացնելու համար պետք է ստանա Սահմանադրական դատարանի համաձայնությունը, դա հստակ նշված է ՀՀ Սահմանադրության 168 հոդվածի 2) կետում։ Եթե հանրաքվեի դեպքում իշխանության ներկայացուցիչները դեռեւս տարաբնույթ հղումներ էին կատարում ժողովրդի գերագույն կամքին, ապա այս դեպքում, առանց ժողովրդի անմիջական աջակցության, փորձելով շրջանցել Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովը պարզապես կգերազանցի իր սահմանադրական լիազորությունները, եւ փաստացի կիրականացնի սահմանադրական կարգի բացահայտ տապալում, եւ ոչ մի Վենետիկի հանձնաժողով նրան այլեւս չի փրկի հետագա իրավական պատասխանատվությունից։ Միակ հնարավորությունը սահմանադրությունը փոփոխելու կայանում է նրանում, որ ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլեւ փաստացի հասարակության եւ հեղինակություն վայելող քաղաքական ուժերի մեծամասնությունը, ընդունի փոփոխությունների տրամաբանությունը եւ արդարացիությունը։ Դա կարելի է անել միայն լայն հանրային երկխոսության եւ փոխադարձ ընդունելի լուծումների համատեղ որոնման դեպքում, որոնք արդյունքում պետք է դրվեն հանրաքվեի համավարակի ավարտից հետո, եւ ի վերջո որոշվեն ժողովրդի վճռորոշ քվեով։ Դ) Այսպիսի լուծումներ կարելի գտնել միան այն դեպքում, երբ գործող «սուպերվարչապետական» սահմանադրությունը համակարգային փոփոխության ենթարկվի՝ հավասարակշռվեն իշխանության տարբեր մարմինների իրավունքները եւ պատասխանատվությունը, ուժեղացվեն սահմանադրական հակակշիռները, նվազագույնի հասցվի մեկ անձի կամ կառույցի կողմից իշխանության գերկենտրոնացման հնարավորությունները։ Այդ ընդհանուր տրամաբանության մեջ, Սահմանադրական դատարանի համար էլ կարելի է գտնել լուծումներ, որոնք կարող են որոշակիորեն արագացնել նրա կազմի թարմացումը, մյուս կողմից առանց խաթարելու նրա աշխատանքի շարունակականությունը, կամ ենթարկելու նրան որեւէ մեկ քաղաքական ուժի կամքին։ Այս տարբերակը լրիվ հնարավոր է, եւ այն լավագույնն է՝ դուրս գալու իշխող քաղաքական ուժի անհեռատես գործողությունների արդյունքում ստեղծված իրավական փակուղուց։ Մինչ այժմ, գործող իշխանությունը պարբերաբար փորձել է երկրի զարգացման բարդ խնդիրները լուծել պարզունակ ուժային ճնշման միջոցով, համոզված լինելով հասարակության մեծամասնության աջակցության վրա, սակայն այդ գործելաոճը ավելի շատ բերել է առկա հակասությունների սրման, քան նրանց հանգուցալուծման։ Այսօր, երբ նաեւ այդ աջակցությունը կտրուկ նվազել է, եւ հասարակության տարբեր շերտերում ուժեղանում է ընդվզումը գործող իշխանության դեմ, այն պետք է հրաժարվի ուժային ճնշմամբ հարցեր լուծելու իր նախկին պատրանքներից, եւ համեստորեն ու խոհեմաբար վերադառնա քաղաքական երկխոսության դաշտ։ Այդ դեպքում գուցե եւ գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք բխեն մեր բոլորիս հավաքական շահերից, եւ թույլ տան մեզ հանգուցալուծել այս իսկապես աննախադեպ ճգնաժամը։


Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով ավելի է

Լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով...

12:48

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենքը

Հունվարը 27-ը կլինի ոչ աշխատանքային․ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց...

12:24

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց

«Սխալվել կարող են բոլորը». Հռիփսիմե Հունանյանը որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա...

12:08

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից

Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային...

12:08

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից, սարկավագներից. ողջ կյանքում նզովելու եմ բոլոր մեղավորներին. նախկին Հայր Գեղարդ

Հրաժարվում եմ տիրադավ եպիսկոպոսներից, նրանց միացած անառակ որդու տիտղոսը կրող քահանաներից,...

11:45

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը

Ադրբեջանը ևս ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու...

11:18

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

Գորիսում վթարային ջրանջատում կլինի

10:47

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի...

10:23

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը

10:09

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել

Մասյացոտնի թեմում իշխանության քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ...

09:44

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք է

09:18

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին

20:23

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում

Հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային...

19:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33