Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՝ Գեղամավան գյուղի 22-ամյա բնակչի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը:
Հայտնում են քննչական կոմիտեից ու հիշեցնում, որ մայիսի 13-ին՝ ժամը` 19:00-ի սահմաններում, Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը վիճաբանել է Գեղամավան գյուղի բնակիչների՝ հայր և որդիների հետ՝ ճանապարհը վերջիններիս պատկանող մանր եղջերավոր անասունների պատճառով անանցանելի լինելու հարցի շուրջ: Այնուհետև Սևանի 20-ամյա բնակիչը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված շուրջ 10 անձանց հետ միասին, վիճաբանությունը շարունակել է Գեղամավան գյուղի մշակույթի պալատի շենքի հարակից հատվածում, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա երիտասարդի թիկունքին՝ առերևույթ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս՝ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքերի ձևով, և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը ներգրավվել էր որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03