Հիվանդանոցից առաջարկել են, որ եղբորս տուն տեղափոխենք, մենք համաձայնել ենք, բայց առաջիկայում տեղափոխել հնարավոր չի լինի: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով 8 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
«Այս պահին եղբորս առողջական վիճակը այնպիսին չէ, որ տեղափոխենք, երբ հնարավոր լինի, կտեղափոխենք: Բոլոր անհրաժեշտ պայամանները տանը պետք է ապահովենք, նրա խնամքը պետք է կազմակերպվի, պետք է բուժքույր վարձենք, հնարավոր է՝ նաև տուն: Դեռ չգիտեմ՝ ինչպես ենք կազմակերպելու»,-ասաց նա:
Կարեն Մխիթարյանը նաև ընդգծեց, որ շարունակելու են պայքարել գործի ամբողջական բացահայտման համար: Նա շեշտեց, որ անելու են ամեն ինչ, որ նախկին մարզպետը ևս պատասխանատվության ենթարկվի:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019 թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում: Գործով կալանավորվել էր մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել նաև նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Զավեն Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել էր 1.5 մլն դրամի գրավի դիմաց:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33