COVID-19 համավարակի ընթացքում երեխաների հանդեպ սեռական առցանց բռնությունների թիվն ավելացել է, հայտարարել է Եվրոպոլի ղեկավար Քեթրին Դե Բոլեն, հայտնում է Reuters-ը:
Կիբեռհանցագործությունները համավարակի ընթացքում կտրուկ աճել են, երբ շատ մարդիկ ստիպված են եղել առցանց աշխատել եւ գնումներ կատարել:
«Ամենաշատն անհանգստացնում է երեխաների հանդեպ սեռական բռնության վերաբերյալ նյութեր որոնողների աճող առցանց ակտիվությունը»,- ԵՄ խորհրդարանում լսումների ժամանակ ասել է Քեթրին Դե Բոլեն:
Նրա խոսքերով՝ մանկապիղծների աճող գործունեության մասին հայտնել են ԵՄ 27 երկրների ազգային իրավապահ մարմինները, որոնք նկատել են դեպի ապօրինի կայքեր մուտքերի ավելացումը եւ փակել են մանկական պոռնոգրաֆիայի մասին նյութեր փոխանակելու ավելի շատ առցանց հարթակներ:
Նա ասել է, որ Եվրոպոլի քննիչները նաեւ բռնել են այն իրավախախտներին, որոնց համար ավելի հեշտ է երեխաներին հասանելիություն ձեռք բերել Darknet-ում՝ ինտերնետի մի մաս, ուր կարելի է մտնել միայն հատուկ ծրագրային ապահովման կամ թույլտվության միջոցով։
Դե Բոլեի խոսքերով՝ սեռական հանցագործները փորձում են օգտագործել երեխաների աճող հասանելիությունը ինտերնետին, քանի որ կարանտինում առցանց դասերն անցկացվում են այն հարթակների միջոցով, որոնք բավարար չափով պաշտպանված չեն:
«Մենք ակնկալում ենք, որ ավելի լավ պատկերացում կունենանք իրավիճակի մասին, երբ երեխաները կարողանան կրկին դպրոց հաճախել եւ հնարավորություն կունենան զրուցել ուսուցիչների հետ»,- օրենսդիրներին ասել է դե Բոլեն:
Նա հայտնել է, որ չարաշահումների մասին հաղորդագրությունների «թեժ գծերին» ավելի շատ զանգեր են ստացվում։
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03