Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների շրջանակում մի շարք սահմանափակումներ են հայտարարվել և արգելվել է նաև տոնական ու զանգվածային միջոցառումների կազմակերպումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Թուրքիայի Սևծովյան Սամսուն նահանգի նահանգապետարանն այս տարի արգելել է մայիսի 19-ին կազմակերպվող միջոցառումները։ Նշենք, որ 1919 թվականի մայիսի 19-ին Սամսուն է ժամանել Թուրքիայի Հանրապետության ապագա հիմնադիր Մուստաֆա Քեմալը, որն էլ այդտեղից սկսել է ծավալել իր գործունեությունը։ Այդ օրը թուրքական պաշտոնական պատմագրությունը համարում է քեմալական շարժման (թուրքական կողմն անվանում է «Ազատագրական պատերազմ») սկիզբն ազդարարող ամսաթիվ և նշվում է որպես ազգային տոն։ Թուրքիայի հանրային միացյալ աշխատանքի համադաշնության Սամսունի ներկայացուցիչ և կրթական աշխատանքի արհմիության Սամսունի մասնաճյուղի ղեկավար Ռյուսթեմ Քարան մայիսի 4-ին դիմել է Սամսունի նահանգապետարան, որպեսզի մայիսի 19-ին 8-10 հոգանոց խմբին թույլատրվի ծաղկեպսակ դնել Աթաթյուրքի հուշարձանին։ Այդ դիմումին 11 օր անց պատասխանել է փոխնահանգապետ Հասան Բալջըն՝ նշելով, որ երկրի 15 նահանգներում արգելվում է փողոց դուրս գալ և այդ պատճառով հարմար չեն գտնում, որ ծաղկեպսակ դրվի։ Այդ համադաշնության ներկայացուցիչներից մեկը որոշման հետ կապված իր բողոքն է հայտնել։ Վերջինս օրինակ է բերել՝ ասելով, որ երկրի իշխանությունները մայիսի 1-ին՝ աշխատավորների օրը, Ստամբուլում թույլ են տվել ծաղկեպսակ դնել Թաքսիմի հուշարձանին։ Նրա խոսքով՝ իրենց դիմումով նախատեսվում էր, որ միջոցառման մասնակիցները պահպանելու էին սոցիալական հեռավորություն և կրելու էին դիմակներ։ «Բացի այդ բաց են առևտրի կենտրոնները և գեղեցկության սրահները։ Նույնիսկ եթե ցանկանան անուշադրության մատնել Աթաթյուրքի անունը, կատարած գործերը, դա նրանց չի հաջողվի։ Մենք դատապարտում ենք այդ որոշումն ընդունողներին»,-ասել է նա։ Հիշեցնենք, որ 1919 թվականի մայիսի 19-ին Մուսթաֆա Քեմալը՝ որպես 9-րդ բանակի տեսուչ, ծովային ուղիով ժամանում է Սամսուն, իսկ հունիսի 22-ին Ամասիայում հայտարարում է, որ երկրի անկախությունը գտնվում է սպառնալիքի տակ: Արդեն հուլիսի 8-ին Քեմալը լքում է օսմանյան բանակի շարքերը, ինչի համար սուլթանական կառավարությունն արձակում է նրա ձերբակալման հրամանը, իսկ ավելի ուշ նրան դատապարտում է մահվան, ինչը, սակայն, ի կատար չի ածվում:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33