ARM | RUS |

Մինծիե Ճանի Երևանյան բիենալեի օրագիրը

19.05.20 | 23:38

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով 2019 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում Երևանում իրականացված «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը մինչ օրս շարունակում է ապրել և ապրեցնել թե՛ կազմակերպիչներին և թե՛ միջազգային մասշտաբի արվեստագետներին ու մասնակիցներին՝ շփումների ու քննարկումների, նոր կապեր ու նախագծեր ստեղծելու շրջապտույտում՝ այդպիսով ընդառաջ քայլեր անելով նաև Գեղարվեստական տպագրության Երրորդ բիենալեին։ Գեղարվեստական տպագրության երևանյան Երկրորդ բիենալեի շրջանակում հիմնական ցուցադրություն-մրցույթին զուգահեռ իրականացված բոլոր միջոցառումներն էլ (հանդիպումներ արտասահմանցի արվեստագետների հետ, լրացուցիչ ցուցահանդեսներ, ոլորտի մասնագետների աշխատարաններ ու շնորհանդեսներ և այլն) յուրահատուկ էին, բոլորն էլ մասնակից-հանդիսատեսի համար նորություն էին և առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում աշխարհի տարբեր երկրներից եկած հանրաճանաչ և գործի կատարյալ գիտակ վարպետների, արվեստագետների հետ շփումների, գիտելիքի ու փորձի փոխանակման, նոր ձեռքբերումների տեսանկյունից։ Հյուրերը, թե՛ հայ և թե՛ օտարերկրյա արվեստագետներին, նրանց արվեստն ու վարպետությունը ճանաչելու, թե՛ նրանց հետ շփվելու և անգնահատելի գիտելիքներ ստանալու, թե՛ սեփական կարողություններն ու ունակությունները բացահայտելու հնարավորություն տալով հայ արվեստագետին, միևնույն ժամանակ իրենք էին իրենց համար բացահայտում Հայաստանը, հայ հանդիսատեսին և, որ ամենակարևորն է, հայ արվեստագետ ուսանողներին։ Բազմիցս է ասվել, որ Բիենալեի բուն ցուցադրություն-մրցույթը, ինչպես նաև դրա շրջանակում իրականացված բոլոր մյուս միջոցառումներն ու ցուցադրություններն արտերկրից Հայաստան էին բերել մեծաթիվ հյուրերի, ոլորտի մասնագետների և հանրաճանաչ վարպետների։ Նրանցից մեկն էլ հանրահայտ չին արվեստագետ, «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի Երկրորդ մրցանակակիր Մինծիե Ճանն էր (Minje Zhang)։ Մինծիե Ճանը ծնվել է Չինաստանի Տանշան քաղաքում։ Նա ստեղծագործել սկսել է 1975 թվականից՝ աշխատելով հայրենի քաղաքում հիմնված թատերական մի խմբում՝ որպես բեմական նկարիչ։ 1976-ին Տանշանի մեծ երկրաշարժի ժամանակ մի քանի ժամ շարունակ մնացել է փլատակների տակ, փրկվելուց հետո, վերականգնողական շրջանում վերադարձել է թատերախումբ՝ որպես դերասան: 1988-1990 թվականներին սովորել է Պեկինի Գեղարվեստի կենտրոնական ակադեմիայի գեղարվեստական տպագրության ֆակուլտետում, այնուհետև՝ աշխատել Ցինխուանդաոյի զանգվածային արվեստի կենտրոնում՝ որպես գեղարվեստական տպագրության մասնագետ: 1991 թվականից սկսած գեղարվեստական տպագրության ոլորտում բազմաթիվ միջազգային բիենալեների և այլ ցուցահանդեսների մասնակից և մրցանակակիր է։ Եղել է Հանչժոուի Գեղարվեստի ազգային ակադեմիայի վիզուալ արվեստի քոլեջի ղեկավար: 61-ամյա արվեստագետն այսօր ապրում, աշխատում և ստեղծագործում է Պեկինում, Չինաստանի նկարիչների միության գեղարվեստական տպագրության կոմիտեի փոխտնօրենն է, Չինաստանի Գեղարվեստի ակադեմիայի և Չինաստանի նկարիչների միության՝ գրականության և գեղարվեստական տպագրության միասնական ասոցիացիայի գեղարվեստական տպագրության բաժնի պրոֆեսոր։ Նրա աշխատանքներն արված են մեդիայի լայն տեսականու կիրառմամբ՝ վիմատպություն, փայտափորագրություն, յուղաներկ, քանդակ և այլն: Բեմական կարիերան բավականին ազդել է Մինծյե Ճանի ամբողջ ստեղծագործական գործունեության վրա, և նրա աշխատանքները, որոնք անհնար է դիտել առանց շունչը պահելու, հիմնականում մեծ ծավալներով և մարդաշատ բեմական տեսարաններ են պատկերում։ Մինծիե Ճանն առաջին անգամ էր Հայաստանում՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և Գեղարվեստական տպագրության երևանյան Բիենալեի կազմկոմիտեի հրավերով։ Հրավերի նպատակը ոչ միայն հայ հանրությանն արվեստագետի ստեղծագործությանն ու վարպետությանը ծանոթացնելն էր, այլև անմիջական շփումների միջոցով Հայաստանն ու հայ արվեստագետին միջազգային համապատասխան հարթակներում ճանաչելի դարձնելը։ Հրավերի շրջանակում Գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեի կազմկոմիտեն կազմակերպեց ոչ միայն չին վարպետի աշխատանքների ցուցադրությունը, այլև նախաձեռնեց գունավոր փայտափորագրության վարպետության դասընթաց՝ հայ արվեստագետ ուսանողների և հետաքրքրված այլ անձանց համար։ Մինծիե Ճանի՝ մեկ ամիս տևած «Միայնակ բեմում» անհատական ցուցահանդեսը բացվեց 2019 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Ցուցահանդեսի ավարտին չին արվեստագետը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն արվեստագետի գեղարվեստական տպագրական մեծածավալ մեկ աշխատանք նվիրաբերեցին տուն-թանգարանին, որն իր ուրույն տեղը գրավեց հայ մեծանուն նկարչի հավաքածուի մեջ։ Իսկ հոկտեմբերի 7-17-ը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի գեղարվեստական տպագրության արվեստանոցում գեղարվետական տպագրության փորձագետ Մինծիե Ճանն անցկացրեց գունավոր փայտափորագրության տեխնիկայի վարպետության դասընթաց, որին մասնակցեցին Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստական տպագրության բաժնի ուսանողներ, հայ արվեստագետներ և հետաքրքրված այլ անձինք։ Դասընթացին մասնակցած ուսանող-արվեստագետներից յուրաքանչյուրն այդ ընթացքում ստեղծեց 4-ից ավելի տպագրական աշխատանք, որոնց չին վարպետը մասնագիտական բարձր գնահատական տվեց։ Մինծիե Ճանի՝ Հայաստանում անցկացրած աշխատարանի արդյունքները «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը նախատեսում է հանրությանը ցուցադրել 2020-2021թթ. ընթացքում։ Կազմակերպվեց նաև լրացուցիչ հանդիպում ավելի լայն շրջանակների համար, որի ընթացքում արվեստագետը ներկայացրեց Հայաստանում եղած ժամանակ ստեղծած իր աշխատանքները, խոսեց դրանցում օգտագործված գունավոր փայտափորագրության հմտությունների մասին, ցուցադրեց իր կյանքի և ստեղծագործության մասին պատմող ֆիլմ։ Երկու շաբաթից մի քիչ ավելի ժամանակում Մինծիե Ճանը տպավորվեց Հայաստան երկրից՝ հասցնելով նաև ճամփորդել։ Նրա՝ Գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեի և հայաստանյան այլ տպավորությունների մասին պատմող գրառումը, որը ստորև ներկայացնում ենք, հետագայում կընդգրկվի «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի պատկերագրքում. «Երկար սպասված այցելություն Էջմիածնի եկեղեցի, որտեղ երիտասարդ զույգի ամուսնության մեծ արարողությունն ուղեկցվում էր մոմավառությամբ: Եկեղեցու միջնամասում՝ նավի վրա գրանիտե առաստաղից կախված ջահն արբեցնող շունչ էր հաղորդում այս խորհրդավոր շինությանը, որը կառուցվել է մեր թվարկության 301 թվականին: Միստիկական մթնոլորտ է տիրում շուրջս, ասես ժամանակի ու տարածության միջով ուրիշ աշխարհ եմ անցել: Մեղմիկ երաժշտությունն ականջիս հնագույն այս քաղաքակրթության մասին է շշնջում… Հանրապետության հրապարակի միջով ճանապարհը տանում է դեպի «ՀայԱրտ» մշակութային կենտրոն, որի արտաքին պատին, արևի լույսով ողոված, աչքի է զարնում «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի հսկայական պաստառը: Ժամանակակից դիզայնով բաց դարչնագույն ժայռանման պատերի տակ գտնվող սրահից ինձ ձեռքով է անում տիկին Սոնա Հարությունյանը, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիրը, ով ամբողջ աշխարհից արվեստագետների է հավաքել իրար գլխի։ Ծանոթանալուց անմիջապես հետո մթնոլորտը ջերմանում է, և մենք ասես կրկին գտնում ենք իրար, ինչպես երկար ժամանակ կորած ընկերներ։ Այս տարվա Բիենալեի բացումը հենց աշնանամուտին հնագույն այս քաղաքին բացառիկ շուք էր տվել: Անկասկած, Գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեն 2019-ին դարձավ միջազգային արվեստի հանրության ուշադրության կիզակետը: Այս ցուցադրությանը ներկայացված էին տարբեր երկրների 227 արվեստագետի գեղարվեստական տպագրության բացառիկ աշխատանքներ: Շրջանաձև սրահներում կողք կողքի կախված փայտափորագրանկարչական, վիմատպության, օֆորտի, օֆսեթ վիմատպության և այլ տեխնիկաներով կատարված աշխատանքներն ապշեցնող էին, իսկ առաջինից մինչև երրորդ հարկ ձգված հսկայական տարածությունը լցրած՝ ավանդական տպագրական մեթոդներով արված անհամար աշխատանքները պարզապես ձգեցին նյարդերս։ Ես տեսա, որ կան աշխատանքներ, որոնք կատարված են կամ փայտափորագրությանը բնորոշ գծի մշակմամբ, կամ գործիքի միջոցով ստացված մակերեսի գեղեցկությունն ընդգծելու համար գունային ծանր շերտերով կրկնակի երեսպատման միջոցով, տեսա, որ պղնձե ձեռագործ պատրաստված թիթեղը նոր գեղագիտական հմայք է տալիս փորագրության, ակվատինտի և մեցոտինտի տեխնիկաներին, տեսա վիմատպության սյուրռեալիստական գլուխգործոցներ` կատարված թանաքով քերծցքի և վիմատպության համար նախատեսված մատիտներով, տեսա աշխատանքներ՝ կատարված անմիջական տպագրության դյուրին եղանակով՝ հաստ կամ բարակ թաղանթի վրա տեղափոխման ու շրջանցման միջոցով, որոնք ցուցադրում էին ուղղակի ակնթարթային՝ լուսանկարչությանը հատուկ զարմանահրաշ տեխնիկան։ Եվ չնայած ներկայացված աշխատանքների սահմանափակ չափերին, տարբեր տեխնիկաների կիրառումն անսահմանորեն ընդլայնել էր այդ միկրոսկոպիկ աշխարհը՝ փոխաբերություններով, խորհրդանիշերով, հեգնանքով ու զավեշտով նրբորեն վերարտադրելով տեսողական պատկերներ, որոնք ամբարտավան ու սարսափազդու են թվում: Նախասրահից աստիճաններով բացվող յուրաքանչյուր հարկի յուրաքանչյուր սրահում տեղ էր գտել տարատեսակ հետաքրքիր փոքր տպագրական թերթերի, կիրառված նյութերի ու տեխնիկաների, մրցանակակիր և ներկայացված մյուս աշխատանքների բովանդակային մեկնաբանությունների բազմազանությունը: Այս ամենն այցելուներին ավելի խոր և եռաչափ պատկերացում էր տալիս աշխատանքների ստեղծման մասին, իսկ կազմկոմիտեի՝ հետնաբեմում արված մանրակրկիտ աշխատանքը, պարզապես ցնցել էր մեզ։ Հնագույն քաղաք Երևանի պատերին գրաֆիտիները վառ ու տպավորիչ են: «ՀայԱրտ» մշակութային կենտրոնից հարյուր մետր հեռավորության վրա է գտնվում Երևանի գեղարվեստական տպագրության արվեստանոցը, որտեղ ես աշխատում էի իմ հայաստանյան ուղևորության ընթացքում։ Հետաքրքիր էր, որ երբ ներկայացնում էի գեղարվեստական տպագրության մասին իմ զեկույցը, տարբեր լեզուներով հնչող ոգևորության բազմաթիվ կոչերն աշխուժություն էին հաղորդում այդ լռակյաց արվեստանոցին։ Իսկ Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայի տասնյակ ուսանողներն ինձ հետ ստուդիայում աշխատում և շփվում էին միաժամանակ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Ինձ զարմացրեց, որ թեև ուսանողներն առաջին անգամ էին աշխատում գունավոր փայտափորագրության տեխնիկայի կիրառմամբ, թվում էր՝ նրանք բոլորն էլ յուրահատուկ հույզեր էին փոխանցում փորագրող գործիքին՝ կյանք տալով դրան իրենց՝ միմյանցից տարբեր թեմաներով, ձևերով, մեթոդներով, գունավոր և միագույն դրսևորումներով, և գունային հարուստ շերտերն ու մակերեսները փոխհատուցում էին փորագրատպության միօրինակությունն ու ծանրությունը: Ուշ երեկոյան ժամերին դեռևս վառ լուսավորված արվեստանոցում հնչող ծիծաղն ու երգերը ստիպում էին անցորդներին կանգ առնել, և այս խորհրդավոր տարածությունն էլ ավելի բազմազան գույներ էր ստանում: Երևանի պետական օպերայի դիմաց գտնվող պանդոկում նստած էին Բիենալեի հիմնադիր տիկին Սոնա Հարությունյանը և Բիենալեի կազմկոմիտեի անդամները, ինչպես նաև ստուդիայի աշխատանքներին մասնակցած բոլոր ուսանողները: Նայելով յուրաքանչյուրի ծանոթ, քնքուշ, ժպտերես դեմքերին, ես չկարողացա թաքցնել իմ երախտագիտությունն ու գնահատանքը՝ մի ամբողջ բաժակ գինի ըմպելով՝ համաձայն չինական ավանդույթի: Ծափահարությունները և հաջորդիվ, նախապես պատրաստված բոլորը նվերները, որ ստացա, օրհնություններ էին: Հենց այդ պահին հնչեց «Auld Lang Syne» երգը։ Գրկախառնվելով՝ հրաժեշտ տվեցի նրանց՝ պատրաստվելով իմ հաջորդ նպատակակետին՝ Վրաստանին: Հին քաղաքակրթության շարունակող այս քաղաքն ինձ շատ ապրումներ և հույզեր պարգևեց: Գնացքը շարժվում էր արևի շողերի ներքո, իսկ վարագույրից այն կողմ ես նայում էի, ինչպես են մարդիկ զբոսնում այգում՝ իրենց հանգստի ժամին: Եվ այդ պահին մտքովս անցավ՝ տեսնես ե՞րբ կկարողանամ կրկին այցելել այս երկիր՝ Արարատ լեռանը, որը հայտնի է որպես Նոյյան տապանի առասպելական հանգրվան», - գրել է «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի Երկրորդ մրցանակակիր Մինծիե Ճանը։


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44