Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը դատի է տվել «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանին. հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 12-ին և նույն օրը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին: «Alternativ.am»-ը փորձեց կապ հաստատել Ալեն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչի համար է ԱԺ փոխխոսնակը դատական հայց ներկայացրել քաղաքագետի դեմ, սակայն Սիմոնյանի հետ կապվելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. պատգամավորի օգնականն ասաց, որ Սիմոնյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում և միայն մայիսի 23-ին հնարավոր կլինի նրա հետ կապ հաստատել: Դրանից հետո կապ հաստատեցինք «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ գաղափար չունի՝ ինչով է պայմանավորված ԱԺ փոխխոսնակի նմանատիպ պահվածքը: «Գլխի ընկնում եմ, սակայն, թե ինչ նպատակ է այս ամենը հետապնդում. գլխավոր նպատակը մեկն է՝ մեզ լռեցնելը: Նշեմ, որ սա միակ դատական գործը չէ, որով մեր հասարակական կազմակերպության անդամ է անցնում: Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դատական հայց է ներկայացրել Կորյուն Գրիգորյանի դեմ, իսկ մեր ՀԿ մյուս համանախագահը՝ Նարեկ Մանթաշյանը, վկայի կարգավիճակ ունի չարաբաստիկ «Քթի գործով», որով տուժող է ճանաչվել դատավոր Աննա Դանիբեկյանը»,- մեզ հետ զրույցում,- մեզ հետ զրույցում հայտնեց քաղաքագետը: Պետրոսյանը հավելեց, որ նմանօրինակ ճնշումները ոչ մի կերպ չեն ազդելու իրենց հասարակական կազմակերպության գործունեության վրա, և որ իրենց բազմապատկված եռանդով են շարունակելու աշխատել»,– գրում է կայքը:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33