Այսօր օծման արարողակարգով տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությունը:
Չորս հարկանի և 17 լսարանով ժամանակակից հագեցվածությամբ կառույցի հնարավորություններին ծանոթացրեց համալսարանի պետի առաջին տեղակալ Խաչատուր Խաչատրյանը:
Ըստ նրա, հենց այստեղ գործնական ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքները կամրապնդեն այն զինվորականները, ովքեր կղեկավարեն զորամասեր ու զորամիավորումներ և կկարողանան ժամանակակից համազորային օպերացիաներ ու մարտական գործողություններ մշակել, արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում և ընդունված որոշումների հիման վրա նախապատրաստել զորքը երկրի պաշտպանությունն իրականացնելու համար:
Տեսակոնֆերանսների դահլիճում էկրանից այն կողմ կապի մեջ էր Արցախի հանգույցի պետը՝ ով ԼՂՀ-ից զեկուցեց. «Վիճակը նորմալ է»: Խաչատուր Խաչատրյանը բացատրեց՝ տեսակոնֆերնսնեերի դահլիճի առավելությունն այն է, որ ոչ միայն կարողանում են կազմակերպել տեսատեղեկատվական փոխանակումներ, այլ նաև առցանց տարբերակով հեռահար ուսուցման համար կազմակերպում են դասախոսություններ ԶՈւ համակարգում: Այնուհետև կապի մեջ մտավ Գյումրին և ծանոթությունները շարունակվեցին՝ Մարտական կառավարման կենտրոն, Մանրակերտի սրահ, Զեկույցների դահլիճ, պարապմունքների լսարաններ։
«Մեր ժողովրդին, նրա փառապանծ բանակին շնորհավորում եմ այս կրթական համալիրի բացման արարողության կապակցությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ ըստ էության, կարելի է ասել, որ ձևավորվել է ռազմական ուսուցման ճանապարհային քարտեզը:
«Իհարկե, կրթական ամբողջ քարտեզի ձևավորումը պետք է շարունակական լինի և կատարելագործվի սպայական կազմի ուսումնական ողջ գործընթացի ընթացքում: Հայոց բանակի պրոֆեսիոնալ զինծառայողը, բանակի սպան պետք է կրթվի և այնուհետև գործնական ծառայության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ամրապնդի, հմտանա և նաև ձեռք բերի համապատասխան մտածելակերպ առօրյա մեր գործունեությունն իրականցելու համար, սկսած նախազորակոչային տարիքի պատրաստակամությունից, այնուհետև մարտական օղակի պատրաստություն, այնուհետև մեր սպաները ստանում են կրթություն գոյություն ունեցող երկու ռազմական համալսարաններում, այնուհետև մագիստրոսի կրթական աստիճանով ուսուցումն է, որ հենց այստեղ, այս հրամանատարային ֆակուլտետում պետք է ստանան»,-ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ձևավորել են համապատասխան ծրագրեր և այժմ աշխատանքներ են տարվում համապատասխան կադրերով համալրելու ուղղությամբ: «Արդեն երրորդ տարին է, որ կրթական համալիրը, ըստ էության, գործում է, բայց նոր մասնաշենքում այս տարվանից են նրանք սկսելու սովորել: Բացի դրանից, ռազմական կրթության համակարգը փորձում ենք ինտեգրել ժամանակակից բանակների, ռազմական կրթական համակարգի հետ փորձի փոխանակման արդյունքում, և նաև այս կրթական համալիրում օգտագործելու ենք օտարերկրյա դասախոսների հնարավորությունները»,- ասաց նախարարը և հավելեց, որ դասախոսներ կհրավիրեն և ՌԴ-ից, և ՀԱՊԿ երկրներից, և նաև Արևմտյան երկրներից:
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02