Կորոնավիրուսի համավարակի պատճառով մոտ 60 մլն մարդ կարող է հայտնվել աղքատության սահմանագծից այն կողմ: Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը:
Նրա խոսքով՝ ՀԲ-ն ակնկալում է, որ այս տարի գլոբալ տնտեսական աճը կկրճատվի 5 տոկոսով: Սա արդեն հանգեցրել է նրան, որ միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատատեղերը, ձեռնարկությունները սնանկացել են, իսկ ավելի աղքատ երկրներն իրենց վրա են կրում հիմնական հարվածը:
«Գոյատեւման միլիոնավոր միջոցներ ոչնչացել են, իսկ առողջապահության համակարգը սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ աշխարհում»,- ասել է նա: «Մեր գնահատմամբ՝ մինչեւ 60 մլն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ, ինչը կզորայացնի վերջին 3 տարում աղքատության դեմ պայքարում ձեռք բերած ամբողջ առաջընթացը»,- նախազգուշացրել է Մալփասը:
Համաշխարհային բանկը «ծայրահեղ աղքատություն» է որակում օրական մեկ մարդուն բաժին ընկնող 1,90 դոլարից պակաս գումարը:
ՀԲ-ն առաջարկում է դրամաշնորհների եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տեսքով 160 մլրդ դոլար, որ աղքատ երկրներին օգնի հաղթահարել ճգնաժամը: Մալփասն ասել է, որ 100 երկրներ, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 70 տոկոսը, արդեն արտակարգ ֆինանսավորում է ստացել: «Չնայած Համաշխարհային բանկը զգալի ռեսուրսներ է տրամադրում, դա անբավարար կլինի»,- հավելել է նա:
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03