Նիկոլ Փաշինյանի վերջին՝ 4-րդ 100 փաստերի ասուլիսին իմաստ էլ չկար անդրադառանալու, այնքան ամեն ինչ պարզ էր ու անհետաքրքիր, բայց երբ տեղի ունեցավ նրա վերջին «լայվը», այն կարծես ամբողջացրեց ու ի ցույց դրեց վարչապետի՝ ժողովրդավարության մասին պատկերացումները։
Փաշինյանի «100 փաստի ասուլիսները» ողջամիտ տրամաբանությունից դուրս են, երբ այն սկսվում է այդ փաստերը շարադրելով։ Տեխնիկայի այս դարում նստել ու «օնլայն» կարդա՞լ այդ ամենը, այլ ոչ թե նախապես բաժանել, կամ էլ հրապարակել, որպեսզի լրագրողները հանգամանորեն նախապատրաստվեին ու տային իրենց ու հանրությանը հետաքրքրող հարցերը, նաև՝ ելնելով հնչեցրած զեկույցից։ Թեպետ այդ ժամանակ Փաշինյանի կարծիքով ասուլիսը կլիներ ոչ համոզիչ, կհնչեին հանրությանը մտահոգող հարցեր, ու ասուլիսի դրական ֆոնը կփչանար։ Դրա համար պետք էր հանրությանը մի քանի ժամ ձանձրացնել ձեռքբերումների շարադրանքով, որից հետո ինչ հարց ուզում են թող հնչեցնեն։ Բայց ասուլիսի դրական ֆոնը փչանում է հենց առաջին իսկ բառի արտահայտումից, երբ հասկանալի է դառնում, թե ինչով է զբաղված վարչապետը. ի՜նչ ինքնագովեստ, ի՜նչ պաթոս։ Իսկ երկրորդ մասում հնչեցին ամենսուր հարցերը, հանրությունը տեսավ, որ իրենց հուզող հարցերը բարձրացվեցին վարչապետի մակարդակի, ժողովրդավարության ի՜նչ մակարդակ։ Այո, սուր հարցերը բարձրացան, այն հարցերը, որոնք մշտապես հնչում են ԶԼՄ-ներով ու համացանցում, բայց դրանց պատասխանները չստացանք, ուղղակի իմացանք, որ Փաշինյանը տեղյակ է, թե ինչ է կատարվում երկրում, ու վերջ։
Իսկ վերջին «լայվն» իր ագրեսիվությամբ ու ջղաձիգ բացականչություններով արդեն ցույց տվեց, որ Փաշինյանն իրեն չի կարողանում զսպել անգամ անցանկալի հարցերը հնչելու դեպքում։ Եթե այս երկու տարվա ընթացքում մշտապես պիտակավորվում էին անցանկալի հարցեր հնչեցնողները, ապա այժմ ուղղակի արհամարհվում է հարցը, թող խոսեն, քննադատեն, մեղադրեն, ո՞վ է դրանց հավատալու, Փաշինյանն այն մարդը չէ, որ այդ խախտումներն արած լինի, ժողովուրդը լավ է ճանաչում իր վարչապետին։ Բայց ժողովուրդը, եթե լավ ճանաչեր Փաշինյանին, ապա նա անգամ կառավարության պահեստապետ չէր դառնա, ուր մնաց՝ վարչապետ։ Ժողովուրդը հիմա է ճանաչում, որ վարչապետը կազմակերպչական որակներ չունի, կիլոմետրերով հեռու է պետական կառավարումից, փորձառու գործիչ չէ, իսկ որ ամենացավալին է՝ նա անգամ կիրթ անձնավորություն չէ, ու այդ բարձր աթոռն անհամատեղելի է այդքան ցածր որակներ ունեցող անձի համար։
Ինչ է՝ միայն մեր վարչապետի՞ն են քննադատում, կամ էլ բոլոր քննադատությունները պետք է պարտադիր օբյեկտի՞վ լինեն։ Կան տարբեր շահեր, տարբեր նպատակներ՝ իշխանություներին քննադատելու, ու պետք է պատրաստ լինել հավուր պատշաճի պարզաբանելու․ հերքելու կամ ընդունելու սեփական մեղքը։ Դա բխում է կառավարության հաշվետվողականության պարտականությունից, դա պարտադիր է, ոչ թե միայն ցանկալի։ Ուինսթոն Չերչիլի կարծիքով՝ քաղաքական գործչի համար չկա իր մասին վատ հոդված, բացի մահախոսականից, իսկ Ֆրանկլին Ռուզվելտը հորդորում էր՝ չմտնել քաղաքականություն, եթե կաշիդ ռնգեղջյուրի կաշվից բարակ է։ Այսինքն՝ սա միայն մեզ հետ չի կատարվում ու միայն հիմա չի կատարվում, և իշխանությանը քննադատելու համար հեչ պարտադիր չի որակվել «հակահեղափոխական սև պողոս»:
Այսօր հերիք չի խորհրդարանական մեծամասնությունը հլու-հնազանդ կանցկացնի վարչապետի ուզածը, մի բան էլ Փաշինյանն իրեն լրացուցիչ լիազորություններ է վերապահում Սահմանադրությունով ամրագրված իր լիազորություններից դուրս, քանի որ ինքը նոր պատմություն է կերտում, նոր դիվանագիտություն հիմնում, զրոյից «նոր Հայաստան» կառուցում, իսկ ինչ-որ «փոքր մարդիկ» նրան քննադատում են, ու մի բան էլ ակնկալում, որ Փաշինյանն իր բարձունքից իջնի ու դրանց պատասխանի։ Վարչապետն ասում է․ ինչքան հերքում եմ, մեկ է՝ շարունակում են մեղադրել, էլ չեմ հերքելու։ Ուղղակի մի բան այդպես էլ չհասկացավ, որ հարցը չի լուծվում, քանի որ չի կարելի հերքել անհերքելին, այլ պետք է ընդունել սխալը, շտկել, եթե չի ստացվում, տեղը զիջել ավելի պատրաստված քաղաքական ուժի ու նրա լիդերին։
tert.am
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03