ARM | RUS |

«Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը

21.05.20 | 09:00

Օրեր առաջ կայացած՝ վարչապետի և Արդարադատության նախարարի հրապարակային երկխոսությունը ունի խիստ կարևոր տողատակեր։ Դա սովորական կամ հերթական հանդիպում չէր։ Դա երկուսի գաղտնիքի մասնակի հրապարակայնացումն էր։ Հեղափոխական վարչապետը ներկայացրեց իր որոշումը՝ դատական համակարգի վերաբերյալ։ Սա այն հարցն է, որն ունի մանրակրկիտ վերլուծության կարիք, որովհետև այն առնչվելու է բոլորին։ Փաշինյանի պատկերացումների տրանսֆորմացիաները Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին դեռևս բավական բարձր վարկանիշով և հեղափոխական լիցքերով վարչապետ Փաշինյանը, մի կոնկրետ դատավճռից գոհ չլինելով, կոչ արեց իր համախոհներին՝ շրջափակել դատարանները և հայտարարեց դատավորների վեթինգի ծրագրի մասին։ Անկախ՝ վեթինգի ինստիտուտի հանդեպ մեր դիրքորոշումից, փաստենք. իսկապես անարդար և իսկապես բարեփոխման կարիք ունեցող դատական համակարգի առողջացման համար վեթինգը տարբերակներից մեկն էր։ Վարչապետը կողմ էր դրան։ Կար այլ տարբերակ՝ պարզապես ժամանակի ընթացքում ազատվել ցածր վարկանիշով և երկար տարիների ընթացքում վարկաբեկված դատավորներից։ Այս տարբերակն էլ կարող էր ունենալ կողմնակիցներ և հակառակորդներ, բայց սա նույնպես տարբերակ էր և զգալիորեն կլուծեր խնդիրը ու նաև հեղափոխականությանը (լավ իմաստով) խորթ չէր լինի։ Երկու տարբերակն էլ կարող էին այս կամ հաջողությամբ իրականացվել, և նրանց առանցքում կլիներ մեկ ընդհանուր խնդիր՝ փոխել հին, անարդար և վարկաբեկված դատական համակարգը՝ ի շահ պետության և քաղաքացու։ Կար երրորդ տարբերակը՝ գնալ դատաիրավական համակարգի՝ ավելի լավ մշակված գրագետ բարեփոխման, բայց դա ուներ մեկ նախապայման. որևէ պարագայում չէր կարելի սեփական քաղաքական շահերի համար օգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։ 2020թ. մայիսին վարչապետն արդեն բոլորովին այլ տեսակետ ունի, և այդ նոր տեսակետի առանցքը ոչ թե հին համակարգը փոխելն է, առողջացնելը, այլ՝ այն հնարավորինս օգտագործելը։ Սեփական ծագող շահերի համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։ Փաշինյանի նոր տեսլականը Փաշինյանին պետք են դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները։ Այսինքն՝ վեթինգի կամ բարեփոխման այլ տարբերակների փոխարեն, Փաշինյանը գնաց իր «սրտի դատավորների» թիմ ձևավորելու ճանապարհով։ Դրանք այն դատավորներն են, որոնք կայացնելու են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ։ Դրանք կոնկրետ մարդիկ են։ Առաջին ահազանգը, որ Փաշինյանը որոշել է ոչ թե առողջացնել դատական համակարգը, այլ՝ գնալ դրա անխնա օգտագործման ճանապարհով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ընտրությունն էր։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով. նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, ինչը հանգեցրեց նրա մահվանը։ Հեղափոխությունից հետո այդ դատավորը դառնում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Սա ահազանգ էր, որը չնկատեց կամ նկատելով՝ լռեց հեղափոխական թիմը։ Պակաս կարևոր չէր Մանվել Գրիգորյանի գործով Մնացական Մարտիրոսյանին դատավոր նշանակելը։ Վերջինս, ըստ էության, ոչ թե դատաքննություն էր անում, այլ խոշտանգում էր կիսամեռ մարդուն։ Հիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։ Հիմա Փաշինյանն օգտագործում է նրան արդեն իր նպատակների համար։ Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել. սա ներկայացնում եմ՝ ցույց տալու համար, որ նոր իշխանությունը գնաց ոչ թե համակարգը բարեփոխելու, այլ՝ սեփական շահի համար նույն վատ համակարգն օգտագործելու ճանապարհով։ Դատական համակարգը ենթարկեցնելու գործընթացի, ռեպրեսիվ մեքենան գործի դնելու մեխանիզմները տեսանելի էր արդեն անցյալ տարի, ինչի մասին մենք ահազանգում էինք։ Սկսվել էր մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին՝ խրախուսելու գործընթացը։ Ըստ էության՝ դրվել էր երկրում մեկ դատավորի գոյության սկզբունքը։ Քանի որ վարչապետի պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ հիմնականում պտտվում են մարտի 1-ի գործի շուրջ, ինչպես նաև՝ որևէ կերպ դրան առնչվող հարցերի, երկրի դատական համակարգը դարձել է մարտի 1-ի դատավարության գերին։ Սրտի դատավորների թիմը Շատ հավանական է թվում, որ այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը։ Այն ունի մոտավորապես այսպիսի տեսք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան։ Քանի որ Դանիբեկյանը ծանրաբեռնված է մարտի 1-ի գործով, փնտրվում է լրացուցիչ թեկնածություն։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում է երկու թեկնածություն՝ Մարինե Մելքոնյան և Նելլի Բաղդասարյան։ Իշխանությունների հիմնական գլխացավանքը Ավան վարչական շրջանն էր, որտեղ չէր հաջողվում 100 տոկոսանոց «սրտի դատավոր» գտնել։ Լուծումը գտնվեց՝ Գյումրիից Ավան տեղափոխվեց Վահե Միսակյանը, և միանգամից նրան տրվեց Սերժ Սարգսյանի գործը։ Ի դեպ, մարզերից «տրանսֆերների» պրակտիկան համարվում է հաջողված փորձ և շատ հրապուրիչ։ Տեղեկություն կա, որ Դավիթ Գրիգորյանին Երևանում ոչ մի դատավոր չի համաձայնում դատել, և հատուկ այդ նպատակով Սյունիքից դատավոր են բերում մայրաքաղաք։ Վերքաննիչ դատարանը շատ ավելի սուր խնդիր է Փաշինյանի համար, և գործն այնտեղ ավելի դժվար է առաջ գնում։ Թեև արդեն իսկ ուրվագծվում է այն «դրիմ թիմը», որը պետք է բավարարի քաղաքական իշխանության հրահանգները։ Այդ կազմում են՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։ Հետաքրիր է, որ այս ցանկից երեքը վերաքննիչի հնաբնակներն են. ըստ Փաշինյանի ստանդարտների՝ ամենահինը, ամենասևը, և ունեն ամենացածր վարկանիշը։ Իսկապես շատ կարևոր է, որ հեղափոխական թիմը, որոնց մեծամասնությունն իսկապես երկրում առաջադիմական բարեփոխումների ցանկություն ուներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք տարբեր փուլերում սատարել են Փաշինյանին, այդ հարցը ուղղեն իրենք իրենց՝ արդյո՞ք սա այն էր, ինչը մենք ուզում էինք կամ պատկերացնում էինք արդեն հեռավոր թվացող 2018-ին։ Խնդիրներ, որոնք պետք է լուծի «սրտի դատավորների թիմը» Ամիսներ առաջ, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը ուժայինների առաջ խնդիր է դրել, իր պատկերացմամբ, կոռուպցիոն գործարքների բացահայտման մեծ ցուցանիշներ ապահովել։ Բնականաբար՝ նման խնդիրը անմիջապես հակադրվում է օրենքի հետ։ Այս համատեքստում վերջին ամիսներին հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, մեղադրանքներ են առաջադրվում, խափանման միջոցների որոշումներ կայացվում, ինչպես նաև զանգվածաբար ֆիզիկական անձանց գույքի վրա կալանքներ են դրվում։ Հասարակությունն այս գործերի մասին գրեթե տեղյակ չէ։ Դրանք սկսվել են մարտի կեսերին և ընթացքի մեջ են մտել համավարակի և արտակարգ դրության պայմաններում։ Ուղղակի պետք է նայել այս ցանկի գործերի և վճիռներ ու որոշումներ կայացրած դատավորների անունները և կհամոզվենք, որ դրանք զարմանալիորեն համընկնում են «սրտի դատավորների» անվանացանկի հետ։ Դատավորների էլեկտրոնային ընտրության համակարգը, ըստ էության, դարձել է ֆիկցիա։ Մի քանի՝ իրենց համար անհարմար նախադեպերից հետո իշխանությունը գնացել է բացարձակ կառավարման եղանակով, որտեղ որևէ անակնկալ, որևէ ինքնուրույն վճիռ լինի նախապես բացառված։ Նման գործերի ցանկում են մարտի 1-ի բոլոր դրվագները, «ցուցադրական կոռուպցիոն գործերը» և բոլոր այն գործերը, որոնք առնչվում են այսպես կոչված նախկինների հետ։ Երբ Փաշինյանը Արդարադատության նախարարին հարցնում է, թե ո՞նց են անելու, որ վատ դատավորները գնան, առաջանում է առանցքային հարցը՝ ովքե՞ր են, ըստ վարչապետի, լավ և վատ դատավորները։ Ակնհայտորեն՝ «վատ դատավորներ» ձևակերպման տակ ընկնում են նրանք, ովքեր չեն համալրում «սրտի դատավորների» կազմը։ Որոշ ժամանակ հետո, երբ «սրտի դատավորների» մեքենան կսկսի անխափան աշխատել, այս խմբին վստահվելու են նորանոր գործեր, վստահաբար՝ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, թիմակիցների, որոնք կփորձեն ինքնուրույն մտածել կամ ինքնուրույն որևէ քայլ անել. բոլոր նրանց, ովքեր չեն ծափահարի։ Սա վտանգ է ցանկացած այլախոհի համար՝ հին թե նոր, նախկին թե ներկա։ Որևէ մեկն արդեն չի կարող ասել՝ դա ինձ չի վերաբերում։ Չի վերաբերում այսօր, վերաբերելու է վաղը, երբ իշխանությանը որևէ մարդու պահվածքն ինչ-որ կերպ դուր չգա կամ ձեռնտու չլինի։ Ժամանակի մի որոշակի հատվածում այս խնդիրը կարող է չանհանգստացնել, բայց մի օր այն թակում է անհատապես քո դուռը: Դրանից հետո մարդիկ իրադարձություններին սկսում են նայել այլ հայացքով, հանկարծ սկսում են տեսնել այն ճանապարհը, որով դատական համակարգն անցավ ու հասավ այս կետին։ Շատ ավելի հեշտ է՝ թույլ չտալ ռեպրեսիվ դատական համակարգի շահագործումը, քան՝ հետո կանգնեցնել այն։ «Սրտի դատավորների» համակարգը խեղելու է մարդկանց ճակատագրեր, կայացնելու է վճիռներ, որոնք խորը կասկածի մթնոլորտ են ստեղծելու։ Սրտի դատավորների համակարգն այն մեխանիզմն է, որը կոչված է բավարարելու միայն մեկ մարդու շահերն ու պատկերացումները, և այն դառնալու է լրջագույն խոչընդոտ՝ որևէ քննվող գործով ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Ի սկզբանե այդ թիմի առաջ դրված է ոչ թե ճշմարտության և արդարադատության խնդիրը, այլ՝ մեկ մարդու հրահանգների կատարումը։ Սա արդեն քաղաքական նախասիրությունների հարց չէ։ Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդարանական 88-ը չպետք է լուռ, հլու հնազանդ ընդունի հիվանդ համակարգի այլասերումը, չտեսնելու տա անօրինականությունները։ Քաղաքական իշխանության ներսում գտնվող առավել առողջ և պատասխանատու դեմքերը պարտավոր են չլռել, ցույց տալ իրենց անհամաձայնությունը՝ արդարադության ողջ համակարգի անխնա շահագործմանը։ Դատավորների ընտրյալ այս թիմն առաջիկայում կարող է կայացնել վճիռներ, որոնք էապես ազդելու են շատ մարդկանց կյանքերի, հեղինակության, ճակատագրերի վրա։ Դրանք լինելու են բարդ և ծանր վճիռներ։ Եվ սա այն պարագայում, երբ այս թիմը ունենալու է նվազագույն վստահություն, և նրանց վճիռները կրելու են անվստահության խարանը։ Դժվար չէ պատկերացնել, որ, բացի անձնական պատասխանատվությունից, դա բերելու է նաև լրջագույն խնդիրների պետության համար։ Այս զարգացումներն օրեցօր ուրվագծվում են ավելի հստակ։ Հիմա պետք է մտածել ամենակարևորի մասին. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել վիճակը։ Շատ կարևոր է, որ մարդիկ և շրջանակները, ովքեր սա տեսնում են, որպես առաջին քայլ՝ չլռեն, բարձրաձայն խոսեն սրա մասին։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»


Կեղծ մեղադրանքների փոխարեն՝ շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք, հակադարձեիք սպառնալիքներին, որոնք թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին

Կեղծ մեղադրանքների փոխարեն՝ շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք, հակադարձեիք...

16:43

Անահիտ Մանասյանը՝ այցով Լոռու մարզում. քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները

Անահիտ Մանասյանը՝ այցով Լոռու մարզում. քննարկվել են ազատությունից զրկված անձանց...

16:19

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:03

ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ-ի նախընտրական շտաբի. Էդմոն Մարուքյան

ՀԷՑ-ը վերածվում է ՔՊ-ի նախընտրական շտաբի. Էդմոն...

15:48

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. Հետք

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին....

15:23

ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ...

15:05

Իշխանությունը ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու համար․ Աբրահամյան

Իշխանությունը ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու...

12:00

Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում. Քաղավիացիա

Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում....

11:52

Հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի

Հայ գերիներից մեկի փաստաբանը կփոխվի

11:28

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:04

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է. ՀՀ 2–րդ նախագահ

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է. ՀՀ 2–րդ...

10:34

Շոգը շարունակվում է․ սպասվում է +39․․․+41 աստիճան

Շոգը շարունակվում է․ սպասվում է +39․․․+41 աստիճան

10:09

Ջենիֆեր Լոպեսի համերգի այցելուներից մոտ 15 000-ը արտերկրից են

Ջենիֆեր Լոպեսի համերգի այցելուներից մոտ 15 000-ը արտերկրից...

17:16

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը․ Գոհար Մելոյան

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը․...

16:56

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 1 մարդ զոհվել է, 3-ը՝...

16:34

Սնուփ Դոգի տապալված համերգի 6 միլիոն դոլարը Հայաստանի բյուջեից կուղղվի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը

Սնուփ Դոգի տապալված համերգի 6 միլիոն դոլարը Հայաստանի բյուջեից կուղղվի Ջենիֆեր Լոպեսի երևանյան...

14:53

Քննչական կոմիտեն վերադարձրել է Գեղամ Մանուկյանից հափշտակված հեռախոսը

Քննչական կոմիտեն վերադարձրել է Գեղամ Մանուկյանից հափշտակված...

14:46

Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը. Ռոբերտ Քոչարյան

Շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունն ինչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել...

14:33

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 115 երեխա

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 115 երեխա

14:15

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. իմաստ ունի՞ նման կազմակերպության հետագա գոյությունը. Սերգեյ Լավրով

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում. իմաստ ունի՞ նման կազմակերպության հետագա գոյությունը. Սերգեյ...

14:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03