Թուրքիայում 15.000 ուսուցիչ սխալմամբ ազատվել է աշխատանքից և շուտով կվերադառնա իր աշխատանքին: Այս մասին Star թերթի իր սյունակում գրել է թուրք գրող-հրապարակախոս Ահմեթ Թաշգեթիրենը:
«15.000 ուսուցիչ ազատվել է աշխատանքից և հիմա 15.000-ն էլ վերադառնում են իրենց աշխատանքին: Սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ 15.000 մարդ սխալմա՞մբ էր ազատվել աշխատանքից: Մտածեք, 15.000 հոգի, որոնք ունեն երեխաներ, ընտանիք...», - գրել է Թաշգեթիրենը: Սյունակագիրը նաև զարմանք է հայտնել այն առնչությամբ, թե կրտսեր դպրոցի ուսուցիչներն ի՞նչ տրամաբանությամբ են աշխատանքից ազատվում՝ Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակից լինելու համար մեղադրվելով:
«Պատկերացրեք 4-րդ դասարանի երեխա: 10 տարեկան: Իր պապիկի տարիքի ուսուցիչն ի՞նչ հեղաշրջման քարոզ պիտի կարդար այս երեխաների համար», - ասել է սյունակագիրը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47